ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ 40-01.04-2026 «ՆԵՐՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 15-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (15.04.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.04.2026
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
08.04.2026
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
08.04.2026
Дата вступления в силу
15.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«08» ապրիլի 2026 թ.

N 15-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 40-01.04-2026 «ՆԵՐՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 40-01.04-2026 «Ներքին ինժեներական հաղորդակցուղիների համակարգեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի ՍՆիՊ 3.05.01-85 «Ներքին սանիտարական համակարգեր» 58-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

4/8/2026

 

Ե. ՎարդանՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2026 թվականի

ապրիլի 8-ի N 15-Ն հրամանի

 

 «ՆԵՐՔԻՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 ապրիլի 2026 թվական: