ՈՒՂՂՈՒՄ 2024.02.06 N 02-Ն ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ուղղ.26-19Ն
Տիպ
Ուղղում
Тип
Исходный акт (-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.03.02-2026.03.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2026
Дата принятия
10.03.2026
Дата подписания
10.03.2026

ՈՒՂՂՈՒՄ

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2024 թվականի փետրվարի 6-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված՝ Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի (այսուհետ՝ Կանոնագիրք) 36-րդ կետում առկա է տեխնիկական բնույթի սխալ։ Այսպես, նշված կետի համաձայն.

«36. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ի պաշտոնե հանդես գալիս, ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն:»։

Ըստ այդմ, նշված կետում չեն պահպանվել բացահայտչի կետադրության՝ հայոց լեզվի կանոնները, մասնավորապես՝ «ցանկացած իրավիճակում» բացահայտիչը բացահայտյալից տարանջատվել է ստորակետով՝ բութի փոխարեն։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով նախարարությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:

Վերոգրյալից ելնելով և առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով՝ խնդրում եմ Կանոնագրքի 36-րդ կետում կատարել ուղղում՝ «գալիս» բառից հետո ստորակետ կետադրական նշանը փոխարինելով բութ կետադրական նշանով։

 

 10.03.2026

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2026 թվական: