ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 52
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (01.06.1997-13.09.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ ԺՈՂՈՎԱԾՈՒ 1992/1, հունվար 1992
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.01.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1998

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունվարի 1992 թվականի N 52
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 4-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վրա դնել չզբաղված քաղաքացիների օրենքով նախատեսված նպաստների վճարումը և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հիմնարկությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, անկախ սեփականության ձևից, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» հրամանագրով նախատեսված պետական սոցիալական ապահովագրության մուծումները 30 տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 27 տոկոսը փոխանցվում է կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, իսկ 3 տոկոսը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:

3. Պահպանել քաղաքացիների պարտադիր պետական սոցիալական ապահովագրական մուծումների նախկինում սահմանված դրույքաչափը յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի 1 տոկոսի չափով, որը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:

4. Սահմանել, որ մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող մինչև 18 տարեկան) երեխաների, մինչև երեխայի երկու տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ինչպես նաև գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար տրվող նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում 250 ռուբլի միանվագ նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին:

(4-րդ կետը խմբ. 09.02.93 N 30) 

5. Պահպանել միայնակ մայրերին միայնակության համար սահմանված նպաստի վճարումը:

6. (կետն ուժը կորցրել է 20.06.96 N 176) 

7. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի նշված հրամանագրերով նախատեսված կենսաթոշակների և նպաստների վճարումը իրականացվում են 1992 թվականի հունվարից:

Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենքի ընդունումը քաղաքացիներին կենսաթոշակներ նշանակվում են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան:

8. Նախկին միութենական նշանակության անհատական կենսաթոշակների փոխարեն սահմանել տարիքային, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակներ:

Նախկինում նշանակված միութենական նշանակության անհատական կենսաթոշակների վճարումը վերահաշվարկից հետո կատարել նույն չափերով, եթե կենսաթոշակառուն ավելի բարձր կենսաթոշակի իրավունք չունի:

Պահպանել անհատական կենսաթոշակառուների և նրանց ընտանիքների անդամների համար նախկինում սահմանված արտոնությունները, բացառությամբ կուսակցական ստաժի համար սահմանված արտոնություններից:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում քննության առնել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների թվաքանակի ավելացման մասին:

10. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը լրացուցիչ 20 տոննա պերֆորացիոն թղթով ապահովելու հարցը` կենսաթոշակների և նպաստների վերահաշվարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման նպատակով:

11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման կատարումն ապահովելու համար:

12. (կետն ուժը կորցրել է 13.06.97 N 172) 

13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան որոշումներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 1992 թվականի
հունվարի 24-ի N 52 որոշմամբ

 

 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԿՈԼԵԿՏԻՎ) ԿԱՊԱԼՈՎ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

(պայմաններն ու կարգը ուժը կորցրել են 20.06.96 N 176) 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 1992 թվականի
հունվարի 24-ի N 52 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 13.06.97 N 172) 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.08.1998, N 493 24.01.1992, N 52
13.06.1997, N 172 24.01.1992, N 52
20.06.1996, N 176 24.01.1992, N 52
09.02.1993, N 30 24.01.1992, N 52
18.06.1995, N 346 24.01.1992, N 52
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան