ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 1992 թվականի N 52
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի «ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 4-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վրա դնել չզբաղված քաղաքացիների օրենքով նախատեսված նպաստների վճարումը և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր հիմնարկությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, անկախ սեփականության ձևից, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» հրամանագրով նախատեսված պետական սոցիալական ապահովագրության մուծումները 30 տոկոս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 27 տոկոսը փոխանցվում է կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, իսկ 3 տոկոսը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդ:
3. Պահպանել քաղաքացիների պարտադիր պետական սոցիալական ապահովագրական մուծումների նախկինում սահմանված դրույքաչափը յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի 1 տոկոսի չափով, որը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ:
4. Սահմանել, որ մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող մինչև 18 տարեկան) երեխաների, մինչև երեխայի երկու տարին լրանալը նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ինչպես նաև գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև երկու տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար տրվող նպաստները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում 250 ռուբլի միանվագ նպաստը վճարվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների հաշվին:
(4-րդ կետը խմբ. 09.02.93 N 30)
5. Պահպանել միայնակ մայրերին միայնակության համար սահմանված նպաստի վճարումը:
6. (կետն ուժը կորցրել է 20.06.96 N 176)
7. Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի նշված հրամանագրերով նախատեսված կենսաթոշակների և նպաստների վճարումը իրականացվում են 1992 թվականի հունվարից:
Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին օրենքի ընդունումը քաղաքացիներին կենսաթոշակներ նշանակվում են մինչև 1991 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան:
8. Նախկին միութենական նշանակության անհատական կենսաթոշակների փոխարեն սահմանել տարիքային, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու համար նշանակված կենսաթոշակներ:
Նախկինում նշանակված միութենական նշանակության անհատական կենսաթոշակների վճարումը վերահաշվարկից հետո կատարել նույն չափերով, եթե կենսաթոշակառուն ավելի բարձր կենսաթոշակի իրավունք չունի:
Պահպանել անհատական կենսաթոշակառուների և նրանց ընտանիքների անդամների համար նախկինում սահմանված արտոնությունները, բացառությամբ կուսակցական ստաժի համար սահմանված արտոնություններից:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում քննության առնել և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինների աշխատողների թվաքանակի ավելացման մասին:
10. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը լրացուցիչ 20 տոննա պերֆորացիոն թղթով ապահովելու հարցը` կենսաթոշակների և նպաստների վերահաշվարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման նպատակով:
11. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման կատարումն ապահովելու համար:
12. (կետն ուժը կորցրել է 13.06.97 N 172)
13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան որոշումներում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԿՈԼԵԿՏԻՎ) ԿԱՊԱԼՈՎ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
(պայմաններն ու կարգը ուժը կորցրել են 20.06.96 N 176)
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(կանոնադրությունն ուժը կորցրել է 13.06.97 N 172)