ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«03» մարտի 2026 թվական ք. Երևան |
N 03-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «2026 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հավելվածի 10.1-ին կետի՝ «Անվանագինը (դրամ)» սյունակի «380» թիվը փոխարինել «320» թվով:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր թեմային նվիրված «XXV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. XXV WINTER OLIMPIC GAMES» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.
2) Միջազգային. Եվրոպա 2026. ԵՎՐՈՊԱ նամակնիշի 70-ամյակ թեմային նվիրված 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.
3) Մեծանուն հայեր. Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ. METAKSYA SIMONYAN. 1926-1987. ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ. ARMENIAN ACTRESS» 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի.
4) Հայկական ֆիլմեր. Հայկական ֆիլմեր. «Բարև, ես եմ» թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ. ARMENIAN FILMS. ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ. HELLO, IT՚S ME» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի.
5) Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր թեմային նվիրված «... ԵՎ ԱՄԵՆ ԵՐԵԿՈ. ... AND EVERY EVENING» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. XXV Ձմեռային Օլիմպիական խաղեր թեմային նվիրված «XXV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. XXV WINTER OLIMPIC GAMES» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
2) Միջազգային. Եվրոպա 2026. ԵՎՐՈՊԱ նամակնիշի 70-ամյակ թեմային նվիրված 1 նամականիշը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.
3) Մեծանուն հայեր. Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ. METAKSYA SIMONYAN. 1926-1987. ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ. ARMENIAN ACTRESS» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
4) Հայկական ֆիլմեր. Հայկական ֆիլմեր. «Բարև, ես եմ» թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ. ARMENIAN FILMS. ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ. HELLO, IT՚S ME» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 800 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
5) Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր թեմային նվիրված «... ԵՎ ԱՄԵՆ ԵՐԵԿՈ. ... AND EVERY EVENING» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
3/3/2026 |
Գ. ՄԱՆԹԱՇՅԱՆ |
|
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի 03-ի թիվ 03-Ն հրամանի |
|
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի 03-ի թիվ 03-Ն հրամանի |
|
Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի 03-ի թիվ 03-Ն հրամանի |
|
Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի 03-ի թիվ 03-Ն հրամանի |
|
Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի 03-ի թիվ 03-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մարտի 2026 թվական: