ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 30-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2026
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
10.02.2026
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
10.02.2026
Дата вступления в силу
27.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0030 Ն. 10.02.2026

 

10 փետրվարի 2026 թվականի

թիվ 30-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով վերանայել պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության չափի հաշվարկում ներառվող վարկերը և վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ վարկանիշային կազմակերպությունների ընտրության չափանիշները,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի ««Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը հաստատելու մասին» թիվ 347-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի 47-րդ կետի «ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերի և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի գումարները:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում սույն կանոնակարգի 52-րդ կետով սահմանված վարկերը:»,

2) Կանոնակարգի 50-րդ կետի «ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկերը և անհատ ձեռնարկատերերին տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերը:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊՆ ցուցանիշի հաշվարկին չեն մասնակցում սույն կանոնակարգի 52-րդ կետով սահմանված վարկերը:»,

3) Կանոնակարգի 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Պահանջի և գրավի արժեքի սահմանային հարաբերակցության առավելագույն չափը չի հաշվարկվում ֆիզիկական անձանց անշարժ գույքով ապահովված գյուղատնտեսական վարկեր, անհատ ձեռնարկատերերին անշարժ գույքով ապահովված վարկեր տրամադրելիս և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ցանկում ներառված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի ներքո վարկեր տրամադրելիս, որոնց ամբողջ գումարը՝ մայր գումարը և տոկոսագումարը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Ցանկը սահմանելիս գնահատվում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի ներքո տրամադրվող վարկերի ազդեցությունը՝ ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկերի տեսանկյունից։»,

4) Կանոնակարգի 65-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) վարկանիշային կազմակերպության կանոնադրական կապիտալում յուրաքանչյուր բաժնետեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի տիրապետում քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի 50%-ից ավելիին, ընդ որում, ֆինանսական կազմակերպության դեպքում ուղղակի մասնակցության չափը չի կարող գերազանցել քվեարկող բաժնետոմսերով տրամադրվող ձայների քանակի 10%-ը,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ա. Նուրբեկյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան