«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«20» հոկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1995 թ. N 55
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1995 թվականի հուլիսի 17-ի N 595 որոշումը (կցվում է)։
2. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1995 թվականի հուլիսի 17-ի N 595 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված օբյեկտների գույքագրման և գնահատման աշխատանքները և այդ օբյեկտներն օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, էներգետիկայի նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, քաղաքաշինության նախարարությանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 20-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |