ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 1995 թ. N 239
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 306 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել պատգամավորների Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ու արդարադատության նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերի ժամանակավոր ցանկը հաստատելու մասին, որոնց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի ապրիլի 18-ի հրամանագրի 1-ին կետի պահանջները» N 306 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ժամանակավոր ցանկը լրացնել «Կապանի շրջան Քաջարան քաղաք» բառերով:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐչի առաջին տեղակալ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |