ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 313
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.09.1996-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1996/9, սեպտեմբեր 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.09.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.09.1996
Дата вступления в силу
25.09.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«25» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1996 թ. N 313

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Հայջրշին» մեքենաների մեխանիզացիայի վարչություն» (շինմոնտաժային ձեռնարկություն) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Հայջրշին» մեքենաների մեխանիզացիայի վարչություն» բաց բաժնետիրական ընկերության։

1.2. «Հայջրշին» մեքենաների մեխանիզացիայի վարչություն» (շինմոնտաժային ձեռնարկություն) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. «Հայջրշին» մեքենաների մեխանիզացիայի վարչություն» (շինմոնտաժային ձեռնարկություն) փակ բաժնետիրական ընկերության կուտակման՝ ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 43990 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 35190 հազ. դրամ։

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3519 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14654 հազ. դրամ։

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայջրշին» մեքենաների մեխանիզացիայի վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

1.8. Սահմանել, որ «Հայջրշին» մեքենաների մեխանիզացիայի վարչություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

1.9. Սահմանել, որ «Հայջրշին» մեքենաների մեխանիզացիայի վարչություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայջրշին» մեքենաների մեխանիզացիայի վարչություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կիլիկիա» բաց բաժնետիրական ընկերության։

2.2. «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Բյուրականի արտադրամասը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

2.3. «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Բյուրականի արտադրամասի ճաշարանը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել դասական աճուրդով՝ գնահատումն իրականացնելով «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով։

2.4. «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

2.5. Սահմանել, որ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը մնում է որպես պետական բաժնեմաս։

2.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 20170 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 9280 հազ. դրամ։

2.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1856 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

2.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3377 հազ. դրամ։

2.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Կիլիկիա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

2.10. Սահմանել, որ «Կիլիկիա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

2.11. Սահմանել, որ «Կիլիկիա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

2.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կիլիկիա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազգագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

3.1. Սեփականաշնորհել «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության Բյուրականի արտադրամասի պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության «Բյուրականի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության։

3.2. «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության Բյուրականի արտադրամասի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

3.3. «Կիլիկիա » փակ բաժնետիրական ընկերության Բյուրականի արտադրամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 7360 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 5880 հազ. դրամ։

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1176 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

3.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության Բյուրականի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

3.8. Սահմանել, որ «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության Բյուրականի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

3.9. Սահմանել, որ «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության Բյուրականի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կիլիկիա» փակ բաժնետիրական ընկերության Բյուրականի արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել «Վան» փակ բաժնետիրական ընկերության («Վան» ԴՁ) պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Վան» բաց բաժնետիրական ընկերության։

4.2. «Վան» փակ բաժնետիրական ընկերության («Վան» ԴՁ) պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Վան» փակ բաժնետիրական ընկերության («Վան» ԴՁ) կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

4.4. Սահմանել, որ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը մնում է որպես պետական բաժնեմաս։

4.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 16250 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 7480 հազ. դրամ։

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1496 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

4.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 10454 հազ. դրամ։

4.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

4.9. Սահմանել, որ «Վան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.10. Սահմանել, որ «Վան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

4.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել «Իջևանի կինոցանց» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Ռուզան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության։

5.2. «Իջևանի կինոցանց» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Գանձաքար» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

5.3. «Իջևանի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 15470 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 15470 հազ. դրամ։

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1547 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7,5 հազ. դրամ։

5.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Ռուզան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

5.8. Սահմանել, որ «Ռուզան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

5.9. Սահմանել, որ «Ռուզան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ագատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ռուզան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել «Իջևանի կինոցանց» պետական ձեռնարկության «Գանձաքար» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով ՝ այն վերակազմավորելով «Գանձաքար» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության։

6.2. «Իջևանի կինոցանց» պետական ձեռնարկության «Գանձաքար» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

6.3. «Իջևանի կինոցանց» պետական ձեռնարկության «Գանձաքար» կինոթատրոն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 12270 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 12270 հազ. դրամ։

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1227 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

6.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գանձաքար» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

6.8. Սահմանել, որ «Գանձաքար» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

6.9. Սահմանել, որ ««Գանձաքար» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գանձաքար» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել «Նաիրիի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Նաիրիի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Նաիրիի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Կարմեն» ՍՊԸ-ին վարձակալության տրված գույքը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

7.3. «Նաիրիի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 13830 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 13830 հազ. դրամ։

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1383 բաժնետոմսի յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2120 հազ. դրամ։

7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Նաիրիի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

7.8. Սահմանել, որ «Նաիրիի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շատ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

7.9. Սահմանել, որ «Նաիրիի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նաիրիի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել «Փարոս» փակ բաժնետիրական ընկերության («Փարոս» ԴՁ) պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Փարոս» բաց բաժնետիրական ընկերության։

8.2. «Փարոս» փակ բաժնետիրական ընկերության («Փարոս» ԴՁ) պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

8.3. «Փարոս» փակ բաժնետիրական ընկերության («Փարոս» ԴՁ) կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

8.4. Սահմանել, որ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը մնում է, որպես պետական բաժնեմաս և տնօրինվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կողմից։

8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 10210 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 4700 հազ. դրամ։

8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 940 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

8.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 28436 հազ. դրամ։

8.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Փարոս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

8.9. Սահմանել, որ «Փարոս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

8.10. Սահմանել, որ «Փարոս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

8.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Փարոս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

9.1. Սեփականաշնորհել «Կամոյի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Կամոյի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության։

9.2. «Կամոյի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

9.3. «Կամոյի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց՝ հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 6590 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 6590 հազ. դրամ։

9.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1318 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

9.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 464 հազ. դրամ։

9.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Կամոյի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

9.8. Սահմանել, որ «Կամոյի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

9.9. Սահմանել, որ «Կամոյի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

9.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կամոյի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

10.1. Սեփականաշնորհել «Սառնարանային հատուկ մոնտաժային-տնտհաշվարկային տեղամաս» պետական ձեռնարկությունը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ այն վերակազմավորելով «Սառնարանային հատուկ մոնտաժային-տնտհաշվարկային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության։

10.2. «Սառնարանային հատուկ մոնտաժային-տնտհաշվարկային տեղամաս» պետական ձեռնարկության կազմից, առանձնացնել «Նոյ-ֆիրմա» արտադրական կոոպերատիվին վարձակալությամբ տրված տարածքը, որը վարձակալին թույլատրվել է գնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 3-ի «Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 96 որոշմամբ։

10.3. «Սառնարանային հատուկ մոնտաժային-տնտհաշվարկային տեղամաս» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև։

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 1130 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը 1130 հազ. դրամ:

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 565 բաժնետոմսի` յուրաքանչյուրը  2000 դրամ անվանական արժեքով։

10.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան։

10.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Սառնարանային հատուկ մոնտաժային-տնտհաշվարկային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10.8. Սահմանել, որ «Սառնարանային հատուկ մոնտաժային-տնտհաշվարկային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում,

10.9. Սահմանել, որ «Սառնարանային հատուկ մոնտաժային-տնտհաշվարկային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում։

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սառնարանային հատուկ մոնտաժային-տնտհաշվարկային տեղամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 25-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.11.1996, N 364 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան