|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 1996 թ. N 312
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Դիպոլ» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Ծովազարդի «Արեգ» արտադրամասը, Նորադուզի «Գեղամա» արտադրամասը, Նորադուզի ավտոդողերի նորոգման արտադրամասը, «Գեղամա» հանգստյան տունը և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.3. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Դիպոլ-Էմին» համատեղ ձեռնարկության անավարտ շինարարությունը, Գավառի սպորտհամալիրի անավարտ շինարարությունը, «Բեկ» ԴՁ-ի անավարտ շինարարությունը, անավարտ շինարարությունը «Իվա» ԴՁ-ի տարածքում, Գավառի լայն սպառման ապրանքների արտադրամասի անավարտ շինարարությունը և դրանք սեփականաշնորհել աճուրդով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.4. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ավտոսպասարկման տեղամասը (քաղ. Գավառ, Ազատության փող.) և այն սեփականաշնորհել բաց դասական աճուրդով` գույքի գնահատումը կատարելով «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:
1.5. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 280 տեղով մանկապարտեզը (քաղ. Գավառ), 140 տեղանոց մանկապարտեզի անավարտ շինարարությունը (քաղ. Հացառատ), բնակելի շենքը (քաղ. Մարտունի), բնակելի թաղամասի անավարտ շինարարությունը (քաղ. Մարտունի), բնակելի թաղամասի անավարտ շինարարությունը (քաղ. Ծովազարդ), բնակելի թաղամասի անավարտ շինարարությունը (քաղ. Գավառ) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինությանը:
1.6. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Գագարին-Կամո երկաթգծի անավարտ շինարարությունը և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության տնօրինությանը:
1.7. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Էվրիկա» ԴՁ-ն, «Շինմոնտաժային վարչություն» ԴՁ-ն, «Բեկ» ԴՁ-ն, «Իվա» ԴՁ-ն, «Բերեգ» ԴՁ-ն, «Լիցք» ԴՁ-ն և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը:
1.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 453800 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 363040 հազ. դրամ:
1.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 36304 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.10. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 244454 հազ. դրամ:
1.11. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Դիպոլ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.12. Սահմանել, որ «Դիպոլ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.13. Սահմանել, որ «Դիպոլ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դիպոլ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
2.1. Սեփականաշնորհել «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության Նորադուզի «Գեղամա» արտադրամասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով այն վերակազմավորելով «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության Նորադուզի «Գեղամա» արտադրամասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 34150 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 27320 հազ. դրամ:
2.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2732 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
2.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.7. Սահմանել, որ «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.8. Սահմանել, որ «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
3.1. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված «Գեղամա» հանգստյան տունը սեփականաշնորհել մրցույթով:
3.2. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության «Գեղամա» հանգստյան տան պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության «Գեղամա» հանգստյան տան վաճառքի մեկնարկային գինը սահմանել 14390 հազ. դրամ:
3.4. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
3.5. Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված «Գեղամա» հանգստյան տունը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
3.6. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված «Գեղամա» հանգստյան տան ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից երկու ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիր:
4.1. Սեփականաշնորհել «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության Ծովազարդի «Արեգ» արտադրամասի պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ծովազարդի» «Արեգ» արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության Ծովազարդի «Արեգ» արտադրամասի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
4.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 6500 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 5200 հազ. դրամ:
4.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 520 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
4.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
4.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Ծովազարդի «Արեգ» արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.7. Սահմանել, որ «Ծովազարդի «Արեգ» արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.8. Սահմանել, որ «Ծովազարդի «Արեգ» արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ծովազարդի «Արեգ» արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
5.1. Սեփականաշնորհել «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության Նորադուզի ավտոդողերի նորոգման արտադրամասի պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Նորադուզի ավտոդողերի նորոգման արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. «Դիպոլ» փակ բաժնետիրական ընկերության Նորադուզի ավտոդողերի նորոգման արտադրամասի պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
5.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4130 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3300 հազ. դրամ:
5.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 330 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
5.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
5.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Նորադուզի ավտոդողերի նորոգման արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.7. Սահմանել, որ «Նորադուզի ավտոդողերի նորոգման արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.8. Սահմանել, որ «Նորադուզի ավտոդողերի նորոգման արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
5.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նորադուզի ավտոդողերի նորոգման արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
6.1. Սեփականաշնորհել «Ձկնորս» փակ բաժնետիրական ընկերության (Սևանի Ձուկկոմբինատ) պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Նորադուզի ավտոդողերի նորոգման արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. «Ձկնորս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Մարտունու մասնաճյուղը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
6.3. «Ձկնորս» փակ բաժնետիրական ընկերության կազմում սեփականաշնորհել «Սևանի ձկնաբուծական գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացված և «Ձկնորս» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռին հանձնված անավարտ շինարարությունը:
6.4. «Ձկնորս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզը և այն 2- ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Սևանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
6.5. «Ձկնորս» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
6.6. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 596650 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 482560 հազ. դրամ:
6.7. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 48256 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 47835 հազ. դրամ:
6.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Ձկնորս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
6.10. Սահմանել, որ «Ձկնորս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
6.11. Սահմանել, որ «Ձկնորս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
6.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ձկնորս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
7.1. Սեփականաշնորհել «Ձկնորս» փակ բաժնետիրական ընկերության (Սևանի Ձուկկոմբինատ) Մարտունու մասնաճյուղը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Սևանի «Ձուկ» կոմբինատի Մարտունու մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. «Ձկնորս» փակ բաժնետիրական ընկերության Մարտունու մասնաճյուղը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
7.3. «Ձկնորս» փակ բաժնետիրական ընկերության Մարտունու մասնաճյուղի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 11930 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 9540 հազ. դրամ:
7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 954 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Սևանի «Ձուկ» կոմբինատի Մարտունու մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.8. Սահմանել, որ «Սևանի «Ձուկ» կոմբինատի Մարտունու մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.9. Սահմանել, որ «Սևանի «Ձուկ» կոմբինատի Մարտունու մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ձկնորս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
8.1. Սեփականաշնորհել «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության:
8.2. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Երևանի բազան (քաղ. Երևան, Մասիսի 49)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
8.3. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Բագրատաշենի սահմանամերձ շուկան ու N 18 դուստր ձեռնարկությունը և թողնել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության տնօրինությանը:
8.4. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 208510 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 208510 հազ. դրամ:
8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 20851 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
8.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 19816 հազ. դրամ:
8.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8.9. Սահմանել, որ «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
8.10. Սահմանել, որ «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
8.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
9.1. Սեփականաշնորհել «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Երևանի բազան` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Երևանի բազա» բաց բաժնետիրական ընկերության:
9.2. «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Երևանի բազան սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
9.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3600 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3600 հազ. դրամ:
9.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 720 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
9.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
9.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Երևանի բազա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9.7. Սահմանել, որ «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Երևանի բազա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9.8. Սահմանել, որ «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Երևանի բազա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
9.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայտարբերնյութմեծառ» հանրապետական մեծածախ միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության Երևանի բազա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
10.1. Թույլատրել «Հայաստան-2001» ՎՁ» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունից վարձակալած «Հայաստան» կինոթատրոնի 146152 հազ. դրամ արժեքով գույքը:
10.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11.1. Սեփականաշնորհել «Սիսիանի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Սիսիանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:
11.2. «Սիսիանի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
11.3. «Սիսիանի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 35460 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 28370 հազ. դրամ:
11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2837 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
11.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 20735 հազ. դրամ:
11.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Սիսիանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
11.8. Սահմանել, որ «Սիսիանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
11.9. Սահմանել, որ «Սիսիանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիսիանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
12.1. Սեփականաշնորհել «Ջերմուկձուկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ջերմուկձուկ» բաց բաժնետիրական ընկերության:
12.2. «Ջերմուկձուկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
12.3. «Ջերմուկձուկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 7910 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 6330 հազ. դրամ:
12.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 633 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
12.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 942 հազ. դրամ:
12.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Ջերմուկձուկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
12.8. Սահմանել, որ «Ջերմուկձուկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
12.9. Սահմանել, որ «Ջերմուկձուկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ջերմուկձուկ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
13.1. Սեփականաշնորհել Գյումրիի N 2 կարի ԱՄ-ի տնայնագործական տեղամասը` նրա աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծված ընկերությանը:
13.2. Գյումրիի N 2 կարի ԱՄ-ի տնայնագործական տեղամասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
13.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 7475 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 7475 հազ. դրամ:
13.4. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
13.5. Գույքի գնումն իրականացնել 2 ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14.1. Սեփականաշնորհել «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության:
14.2. «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
14.3. «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2280 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2280 հազ. դրամ:
14.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1140 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
14.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 247 հազ. դրամ:
14.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
14.8. Սահմանել, որ «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
14.9. Սահմանել, որ «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
14.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
15.1. Սեփականաշնորհել «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «ճոպանուղի» ստորաբաժանումը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «ճոպանուղի» ստորաբաժանում» բաց բաժնետիրական ընկերության:
15.2. «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «ճոպանուղի» ստորաբաժանումը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
15.3. «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «ճոպանուղի» ստորաբաժանման կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
15.4. Սահմանել, որ կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը մնում է պետական բաժնեմաս և տնօրինվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կողմից:
15.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 13530 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 8930 հազ. դրամ:
15.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 893 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
15.7. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
15.8. Սահմանել գործունեության պրոֆիլի պահպանում 5 տարի ժամկետով:
15.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «ճոպանուղի» ստորաբաժանում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
15.10. Սահմանել, որ «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «ճոպանուղի» ստորաբաժանում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
15.11. Սահմանել, որ «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «ճոպանուղի» ստորաբաժանում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
15.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «ճոպանուղի» ստորաբաժանում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 25-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
ԿԱԶՄ
«ԴԻՊՈԼ» ՓԲԸ-Ի ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ «ԳԵՂԱՄԱ» ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Կիրակոսյան | - | ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ (նախագահ) |
| Ա. Նազարյան | - | ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ) |
| Գ. Մալխասյան | - | ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
| Ա. Մարկոսյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |