ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 221 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 336
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.10.1996-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1996/10, հոկտեմբեր 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.10.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.1996
Дата вступления в силу
18.10.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«18» հոկտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 1996 թ. N 336

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի  N 221 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Վեդու գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Վեդու գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. «Վեդու գինու գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 253640 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 202910 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 20291 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 121897 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Թույլատրել «Քաղբարեկարգշին» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած 60050 հազ. դրամ արժեքով գույքը,

2.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.1. Սեփականաշնորհել ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Ճայ-96» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված գույքը և սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3. Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կենտրոնական ապարատին սպասարկող 10 մարդատար ավտոմեքենան ու հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության Երևանի N 2 ավտոտրանսպորտային ձեռնարկության հաշվեկշռին:

3.4. Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 46550 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 46550 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4655 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2466 հազ. դրամ:

3.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վեդու գինու գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.9. Սահմանել, որ «Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.10. Սահմանել, որ «Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ավտոտրանսպորտային N 1 պետական ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Թույլատրել «Շեն» ՍՊԸ-ին գնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած 34988 հազ. դրամ արժեքով գույքը:

4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.1. Սեփականաշնորհել «Բերրիություն» Արմավիրի շրջանային միավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. «Բերրիություն» Արմավիրի շրջանային միավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. «Բերրիություն» Արմավիրի շրջանային միավորում» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել, որ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսը մնում է որպես պետական բաժնեմաս և տնօրինվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության կողմից:

5.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 34820 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 16020 հազ. դրամ:

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1602 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5549 հազ. դրամ:

5.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.9. Սահմանել, որ «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.10. Սահմանել, որ «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արմավիրի «Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Թույլատրել «Հայբուժտեխսպասարկում» վարձակալական ձեռնարկություն» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից վարձակալած` 21905 հազ. դրամ արժեքով գույքը:

6.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1. Սեփականաշնորհել «Հայկաթարդ» փորձնական վերանորոգման մեխանիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Հայկաթարդ» փորձնական վերանորոգման մեխանիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. «Հայկաթարդ» փորձնական վերանորոգման մեխանիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 20200 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 20200 հազ. դրամ:

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2020 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 994 հազ. դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Փորձնական մեխանիկական վերանորոգման գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

8.1. Թույլատրել «Կազմգազ» վարձակալական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը գնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունից վարձակալած` 18419 հազ. դրամ արժեքով գույքը:

8.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 221 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման 9.4-րդ կետի «բ» ենթակետը դարձնել «ա» ենթակետ և շարադրել նոր խմբագրությամբ`

«ա) մրցույթի պայմաններում նշել, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայման է «Երևանի արդյունաառևտրական «Նորք» փակ բաժնետիրական ընկերության 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չինական վարկի գծով պարտքի 50 տոկոսի (155350 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) չափով կանխավճարի մուծումը Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից Հայխնայբանկի գործառնական վարչությունում բացված «Երևանի արդյունաառևտրական «Նորք» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշվին, որը մրցույթի հաղթողին ճանաչելու պահից սկսած 10-օրյա ժամկետում ենթակա է փոխանցման Հայէկոնոմբանկի հատուկ ընթացիկ հաշվին».

բ) որոշման 9.4-րդ կետի «ա» ենթակետը դարձնել «բ» ենթակետ և «տեղեկատվություն» բառից հետո ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«նախատեսելով կետ ձեռնարկության չինական վարկի գծով պարտքի մնացած գումարի մարման մասին` ըստ ժամկետի».

գ) որոշման 11.4-րդ կետի «բ» ենթակետը դարձնել «ա» ենթակետ և շարադրել նոր խմբագրությամբ`

«ա) մրցույթի պայմաններում նշել, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայման է «Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության 1996 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չինական վարկի գծով պարտքի 50 տոկոսի (135000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ) չափով կանխավճարի մուծումը Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից Հայխնայբանկի գործառնական վարչությունում բացված «Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշվին, որը մրցույթի հաղթողին ճանաչելու պահից սկսած 10-օրյա ժամկետում ենթակա է փոխանցման Հայէկոնոմբանկի հատուկ ընթացիկ հաշվին».

դ) որոշման 11.4-րդ կետի «ա» ենթակետը դարձնել «բ» ենթակետ և «տեղեկատվություն» բառից հետո ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«նախատեսելով կետ ձեռնարկության չինական վարկի գծով պարտքի մնացած գումարի մարման մասին` ըստ ժամկետի»:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան