ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 195
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.06.1996-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.06.1996
Дата вступления в силу
27.06.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տերետրոսյան
«27» հունիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 1996 թ. N 195

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման եվ վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Վանաձորի դուստր ձեռնարկությունը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.3. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Երևան, Վերին Շենգավիթի 2-րդ փող.) և այն 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

1.4. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 188300 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 150640 հազ. դրամ:

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 15064 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 102518 հազ. դրամ:

1.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.9. Սահմանել, որ «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.10. Սահմանել, որ «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.11 Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայարդմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

1.12. Գաղտնի:

2.1. Սեփականաշնորհել «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3. «Հայարդմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության Վանաձորի դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 34260 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 27410 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2741 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6256 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզը, հանրակացարանը և դրանք 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

3.3. «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Մոդուլ «Օրսկ» անավարտ շինարարությունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությանը:

3.4. «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 132725 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 106180 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10618 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 107675 հազ. դրամ:

3.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.9. Սահմանել, որ «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.10. Սահմանել, որ «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մալանչ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմում ընդգրկել «Վանաձորի բամբակյա գործվածքների արտադրական միավորման ֆաբրիկա» («Մալանչ») փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացված «Մոդուլ «Օրսկ» անավարտ շինարարությունը:

4.3. «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 17020 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 13615 հազ. դրամ:

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2723 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5617 հազ. դրամ:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ալավերդու տեքստիլ ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

5.1. Վանաձորի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. Վանաձորի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկության ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (6 ավտոմեքենա)` 5184 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և այդ փաստերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն ու նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից նշված հարցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծումը:

5.3. Վանաձորի տաքսամոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 82710 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 82710 հազ. դրամ:

5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11508 հազ. դրամ:

5.6. Գույքի գնումն իրականացնել  2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.1. Սեփականաշնորհել «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.3. «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը 26900 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 26900 հազ. դրամ:

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2690 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2641 հազ. դրամ:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տեխնիկական և արտադրական միջոցների վարձույթ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

7.1. Սեփականաշնորհել «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել բնակելի տնակները և դրանք 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

7.3. «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 20580 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 20580 հազ. դրամ:

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2058 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 769 հազ. դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

8.1. Սեփականաշնորհել «Հայջերմամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. «Հայջերմամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը (քաղ. Երևան, Ս. Տարոնցու 36/1) և այն 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

8.3. «Հայջերմամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի վագոն-տնակները (21 հատ) և դրանք 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի գործկոմի տնօրինության:

8.4. «Հայջերմամոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9400 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7520 հազ. դրամ:

8.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 752 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

8.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7349 հազ. դրամ:

8.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.9. Սահմանել, որ «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.10. Սահմանել, որ «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայջերմամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

9.1. «Մեղվաբուծական տնտեսություն» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

9.2. «Մեղվաբուծական տնտեսություն» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել մեղվաձմեռանոցի անավարտ շինարարությունը և այն 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պատգամավորների Օշականի գյուղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

9.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 2610 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 2610 հազ. դրամ:

9.4. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 374 հազ. դրամ:

9.5. Գույքի գնումն իրականացնել 2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. Սեփականաշնորհել «Տաշիրի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:

10.2. «Տաշիրի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

10.3. «Տաշիրի թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2480 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 1990 հազ. դրամ:

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 995 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

10.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1655 հազ. դրամ:

10.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

10.8. Սահմանել, որ «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

10.9. Սահմանել, որ «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տաշիրի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

11.1. Սեփականաշնորհել Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակը` «Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

11.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

11.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 500 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 500 հազ. դրամ:

11.4. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 500 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 500 սովորական բաժնետոմսի:

11.5. Աճուրդային վաճառքն իրականացնել  բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 50 բաժնետոմս` 50 հազ. դրամ մեկնարկային գնով:

11.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3,6 հազ. դրամ:

11.7. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

11.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

11.9. Սահմանել, որ «Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Նոյեմբերյանի պտուղ-բանջարեղենի մթերման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

12.1. «Հայմարկետինգ» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

12.2. «Հայմարկետինգ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր (տարածք չունի):

12.3. «Հայմարկետինգ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

12.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 231 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 231 հազ. դրամ:

12.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11 հազ. դրամ:

12.6. Գույքի գնումն իրականացնել 2-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.1. Նոյեմբերյանի ԲԿՄՁ-ի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:

13.2. Նոյեմբերյանի ԲԿՄՁ-ի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

13.3. Նոյեմբերյանի ԲԿՄՁ-ի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

13.4. Մրցութային հանձնաժողովին` 2-շաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

13.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

13.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Նոյեմբերյանի ԲԿՄՁ-ի հյուրանոցի` մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից, սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ սույն որոշման 13.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:

14.1. Լուծարել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության «Վարդենիսի կոմերցիոն-միջնորդային ֆիրմա» պետական ձեռնարկությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.2. Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանը` 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարքային հանձնաժողով և կատարել վերջնահաշվարկ` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1996 թ.
հունիսի 27-ի N 195 որոշմամբ

Կ Ա Զ Մ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԲԿՄՁ-Ի ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Բ. Քոչարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Մ. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ