«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«6» հունիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 1996 թ. N 168
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանները («Ա», «Բ», «Վ» և «Գ» մասնաշենքերը) և հանձնել պատգամավորների Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:
1.3. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել տեխնիկական ջրամատակարարման և հրդեհային դեպոյի անավարտ շինարարությամբ օբյեկտները և հանձնել պատգամավորների Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը` միաժամանակ այդ օբյեկտներն ընդգրկելով սեփականաշնորհման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների ցանկում:
1.4. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Չարենցավան-3» տրանսֆորմատորային ենթակայանը և հանձնել Սևանի արևելյան ցանցերի վարչության տնօրինությանը:
1.5. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանները, «Ղազախ-Երևան» գազամուղի արտամակերեսային ցանցը և հանձնել «Հայգազարդ» ՊԿ-ի տնօրինությանը:
1.6. Թույլատրել «Գեղարդ» արտադրական կոոպերատիվին գնել իր կողմից վարձակալած տաղավար-ճաշարանը` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:
1.7. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 359945 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 287955 հազ. դրամ:
1.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 57591 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
1.10. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 337361 հազ. դրամ:
1.11. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.12. Սահմանել, որ «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.13. Սահմանել, որ «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
1.15. Գաղտնի:
2.1. «Ավիահամալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2.2. «Ավիահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ավիասարք», «Դվին», «Միկրոպրոցեսոր», «Սիգնալ» դուստր ձեռնարկությունները:
2.3. «Ավիահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանն ու բնակելի շենքերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
2.4. «Ավիահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 314107 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 169618 հազ. դրամ:
2.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 26 տոկոսը թողնել պետական բաժնեմաս` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը:
2.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 319002 հազ. դրամ:
2.8. Գույքի գնումն իրականացնել 2 ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.9. Գաղտնի:
3.1. Սեփականաշնորհել «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 135690 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 108550 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10855 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11738 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել Չարենցավանի «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
4.2. «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
4.3. «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 5820 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 4660 հազ. դրամ:
4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 932 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5653 հազ. դրամ:
4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.8. Սահմանել, որ «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.9. Սահմանել, որ «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
5.1. Սեփականաշնորհել «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
5.2. «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
5.3. «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2609 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2090 հազ. դրամ:
5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 418 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4382 հազ. դրամ:
5.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.8. Սահմանել, որ «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.9. Սահմանել, որ «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
6.1. Սեփականաշնորհել «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
6.2. «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
6.3. «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 114726 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 91780 հազ. դրամ:
6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 9178 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5496 հազ. դրամ:
6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
6.8. Սահմանել, որ «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
6.9. Սահմանել, որ «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
7.1. Սեփականաշնորհել «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
7.2. «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
7.3. «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 60120 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 48100 հազ. դրամ:
7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4810 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 29628 հազ. դրամ:
7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.8. Սահմանել, որ «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.9. Սահմանել, որ «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
8.1. Սեփականաշնորհել Արտաշատի «Սուր» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
8.2. «Սուր» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
8.3. «Սուր» գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 40330 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 32260 հազ. դրամ:
8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3226 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2386 հազ. դրամ:
8.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8.8. Սահմանել, որ «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
8.9. Սահմանել, որ «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
9.1. Սեփականաշնորհել «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
9.2. «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել նախկին մանկապարտեզի շենքը (քաղ. Երևան, Նորաշխարհյան փող.), հանրակացարանը (քաղ. Երևան, Նորաշխարհյան փող.) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
9.3. «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել կաթսայատունը (գյուղ Ալագյազ) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արագածոտնի մարզպետարանի տնօրինությանը:
9.4. «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
9.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 33540 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 26835 հազ. դրամ:
9.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5367 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
9.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 24415 հազ. դրամ:
9.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9.9. Սահմանել, որ «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
9.10. Սահմանել, որ «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
9.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
10.1. Սեփականաշնորհել «Մարտունու պանրագործարան» պետական ձեռնարկությունը` «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
10.2. «Մարտունու պանրագործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
10.3. «Մարտունու պանրագործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 31458 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 25170 հազ. դրամ:
10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2517 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
10.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11272 հազ. դրամ:
10.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
10.8. Սահմանել, որ «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10.9. Սահմանել, որ «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
11.1. Սեփականաշնորհել «Կարս» գործարան» պետական ձեռնարկությունը` «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
11.2. «Կարս» գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
11.3. «Կարս» գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 12430 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 10200 հազ. դրամ:
11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1020 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
11.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5868 հազ. դրամ:
11.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`
ա) հաստատել «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
11.8. Սահմանել, որ «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
11.9. Սահմանել, որ «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
12.1. «Երևանի N 2 տաքսամոտորային ԱՏՁ»-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
12.2. «Երևանի N 2 տաքսամոտորային ԱՏՁ»-ի ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (62 ավտոմեքենա)` 63269 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու այդ փաստերի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը և նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված հարցի լուծումը:
12.3. «Երևանի N 2 տաքսամոտորային ԱՏՁ»-ի կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Երևան, Հյուսիս-Արևմտյան թաղ., Գ-3) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
12.4. «Երևանի N 2 տաքսամոտորային ԱՏՁ»-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
12.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 478727,2 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 478727,2 հազ. դրամ:
12.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 32580 հազ. դրամ:
12.7. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12.8. Գաղտնի:
13.1. Թույլատրել «Բենիամին Ասլանյան» անհատական ձեռնարկությանը գնել Արագածոտնի մարզի Կարբիի գյուղխորհրդից վարձակալած 4347 հազ. դրամ արժեքով գույքը (անասնագոմ):
13.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14.1. «Երևանի N 3 տաքսամոտորային ԱՏՁ»-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
14.2. «Երևանի N 3 տաքսամոտորային ԱՏՁ»-ի ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (35 ավտոմեքենա)` 34238 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու այդ փաստերի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը և նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված հարցի լուծումը:
14.3. «Երևանի N 3 տաքսամոտորային ԱՏՁ»-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 138513 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 138513 հազ. դրամ:
14.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 24261,7 հազ. դրամ:
14.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15.1. «Երևանի N 1 տաքսամոտորային ԱՏՁ»-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
15.2. «Երևանի N 1 տաքսամոտորային ԱՏՁ»-ի ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (38 ավտոմեքենա)` 34886 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու այդ փաստերի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը և նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված հարցի լուծումը:
15.3. «Երևանի N 1 տաքսամոտորային ԱՏՁ»-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
15.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 277805 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 277805 հազ. դրամ:
15.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 63334 հազ. դրամ:
15.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
16.1. «Գյումրիի տաքսամոտորային ԱՏՁ»-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
16.2. «Գյումրիի տաքսամոտորային ԱՏՁ»-ի ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (6 ավտոմեքենա)` 4517,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու այդ փաստերի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը և նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված հարցի լուծումը:
16.3. «Գյումրիի տաքսամոտորային ԱՏՁ»-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
16.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 169812,7 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 169812,7 հազ. դրամ:
16.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 35021 հազ. դրամ:
16.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17.1. «Դիլիջանի ԻԹԿ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ընկերությանը:
17.2. «Դիլիջանի ԻԹԿ» պետական ձեռնարկության գնահատումն ու վաճառքն իրականացնել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
18.1. Սևանի «Սևան» հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:
18.2. Սևանի «Սևան» հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
18.3. Սևանի «Սևան» հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
18.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:
18.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:
18.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.
բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Սևանի «Սևան» հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.
գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 18.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:
19.1. Իջևանի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:
19.2. Իջևանի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
19.3. Իջևանի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
19.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:
19.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:
19.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.
բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Իջևանի հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.
գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 19.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:
20.1. «Վեդի» հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:
20.2. «Վեդի» հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
20.3. «Վեդի» հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
20.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:
20.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:
20.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.
բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վեդի» հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.
գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 20.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:
21.1. Բերդի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:
21.2. Բերդի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
21.3. Բերդի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
21.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:
21.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:
21.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.
բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Բերդի հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.
գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 21.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:
22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 6-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Կ Ա Զ Մ
ՍԵՎԱՆԻ «ՍԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Բ. Քոչարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Նազարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ս. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
| Լ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
| Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Գ. Սիմոնյան | - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
Կ Ա Զ Մ
ԻՋԵՎԱՆԻ «ԻՋԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Բ. Քոչարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Նազարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ս. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
| Լ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
| Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Գ. Սիմոնյան | - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
Կ Ա Զ Մ
«ՎԵԴԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Բ. Քոչարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Նազարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ս. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
| Լ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
| Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Գ. Սիմոնյան | - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
Կ Ա Զ Մ
ԲԵՐԴԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Բ. Քոչարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Նազարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ս. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
| Լ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
| Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Գ. Սիմոնյան | - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.09.1996, N 323 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|