ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 168
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.06.1996-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.06.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.1996
Дата вступления в силу
06.06.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«6» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 1996 թ. N 168

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանները («Ա», «Բ», «Վ» և «Գ» մասնաշենքերը) և հանձնել պատգամավորների Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը:

1.3. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել տեխնիկական ջրամատակարարման և հրդեհային դեպոյի անավարտ շինարարությամբ օբյեկտները և հանձնել պատգամավորների Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի տնօրինությանը` միաժամանակ այդ օբյեկտներն ընդգրկելով սեփականաշնորհման ենթակա անավարտ շինարարության օբյեկտների ցանկում:

1.4. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Չարենցավան-3» տրանսֆորմատորային ենթակայանը և հանձնել Սևանի արևելյան ցանցերի վարչության տնօրինությանը:

1.5. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանները, «Ղազախ-Երևան» գազամուղի արտամակերեսային ցանցը և հանձնել «Հայգազարդ» ՊԿ-ի տնօրինությանը:

1.6. Թույլատրել «Գեղարդ» արտադրական կոոպերատիվին գնել իր կողմից վարձակալած տաղավար-ճաշարանը` «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:

1.7. «Արմավտո» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 359945 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 287955 հազ. դրամ:

1.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 57591 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

1.10. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 337361 հազ. դրամ:

1.11. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.12. Սահմանել, որ «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.13. Սահմանել, որ «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

1.15. Գաղտնի:

2.1. «Ավիահամալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2.2. «Ավիահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Ավիասարք», «Դվին», «Միկրոպրոցեսոր», «Սիգնալ» դուստր ձեռնարկությունները:

2.3. «Ավիահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանն ու բնակելի շենքերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

2.4. «Ավիահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 314107 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 169618 հազ. դրամ:

2.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 26 տոկոսը թողնել պետական բաժնեմաս` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը:

2.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 319002 հազ. դրամ:

2.8. Գույքի գնումն իրականացնել 2 ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.9. Գաղտնի:

3.1. Սեփականաշնորհել «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 135690 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 108550 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10855 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11738 հազ. դրամ:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ավիասարք» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել Չարենցավանի «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

4.2. «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

4.3. «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 5820 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 4660 հազ. դրամ:

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 932 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5653 հազ. դրամ:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Միկրոպրոցեսոր» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

5.1. Սեփականաշնորհել «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2609 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2090 հազ. դրամ:

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 418 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4382 հազ. դրամ:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սիգնալ» փորձնական կոնստրուկտորական բյուրո» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

6.2. «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.3. «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 114726 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 91780 հազ. դրամ:

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 9178 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5496 հազ. դրամ:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

7.1. Սեփականաշնորհել «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

7.2. «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 60120 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 48100 հազ. դրամ:

7.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4810 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 29628 հազ. դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանաձորի կոշիկի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

8.1. Սեփականաշնորհել Արտաշատի «Սուր» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

8.2. «Սուր» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

8.3. «Սուր» գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 40330 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 32260 հազ. դրամ:

8.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3226 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2386 հազ. դրամ:

8.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.8. Սահմանել, որ «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

8.9. Սահմանել, որ «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

8.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Սուր» գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

9.1. Սեփականաշնորհել «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

9.2. «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել նախկին մանկապարտեզի շենքը (քաղ. Երևան, Նորաշխարհյան փող.), հանրակացարանը (քաղ. Երևան, Նորաշխարհյան փող.) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

9.3. «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել կաթսայատունը (գյուղ Ալագյազ) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Արագածոտնի մարզպետարանի տնօրինությանը:

9.4. «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

9.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 33540 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 26835 հազ. դրամ:

9.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 5367 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

9.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 24415 հազ. դրամ:

9.8. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

9.9. Սահմանել, որ «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

9.10. Սահմանել, որ «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

9.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արագած» Բ/Գ արտադրական միավորում» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

10.1. Սեփականաշնորհել «Մարտունու պանրագործարան» պետական ձեռնարկությունը` «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

10.2. «Մարտունու պանրագործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

10.3. «Մարտունու պանրագործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 31458 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 25170 հազ. դրամ:

10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2517 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

10.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11272 հազ. դրամ:

10.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

10.8. Սահմանել, որ «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

10.9. Սահմանել, որ «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

11.1. Սեփականաշնորհել «Կարս» գործարան» պետական ձեռնարկությունը` «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

11.2. «Կարս» գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

11.3. «Կարս» գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 12430 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 10200 հազ. դրամ:

11.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1020 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

11.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 5868 հազ. դրամ:

11.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկ ամսվա ընթացքում`

ա) հաստատել «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

11.8. Սահմանել, որ «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

11.9. Սահմանել, որ «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կարս» գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

12.1. «Երևանի N 2 տաքսամոտորային ԱՏՁ»-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

12.2. «Երևանի N 2 տաքսամոտորային ԱՏՁ»-ի ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (62 ավտոմեքենա)` 63269 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու այդ փաստերի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը և նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված հարցի լուծումը:

12.3. «Երևանի N 2 տաքսամոտորային ԱՏՁ»-ի կազմից առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Երևան, Հյուսիս-Արևմտյան թաղ., Գ-3) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

12.4. «Երևանի N 2 տաքսամոտորային ԱՏՁ»-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

12.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 478727,2 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 478727,2 հազ. դրամ:

12.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 32580 հազ. դրամ:

12.7. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.8. Գաղտնի:

13.1. Թույլատրել «Բենիամին Ասլանյան» անհատական ձեռնարկությանը գնել Արագածոտնի մարզի Կարբիի գյուղխորհրդից վարձակալած 4347 հազ. դրամ արժեքով գույքը (անասնագոմ):

13.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.1. «Երևանի N 3 տաքսամոտորային ԱՏՁ»-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

14.2. «Երևանի N 3 տաքսամոտորային ԱՏՁ»-ի ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (35 ավտոմեքենա)` 34238 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու այդ փաստերի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը և նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված հարցի լուծումը:

14.3. «Երևանի N 3 տաքսամոտորային ԱՏՁ»-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 138513 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 138513 հազ. դրամ:

14.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 24261,7 հազ. դրամ:

14.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

15.1. «Երևանի N 1 տաքսամոտորային ԱՏՁ»-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

15.2. «Երևանի N 1 տաքսամոտորային ԱՏՁ»-ի ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (38 ավտոմեքենա)` 34886 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու այդ փաստերի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը և նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված հարցի լուծումը:

15.3. «Երևանի N 1 տաքսամոտորային ԱՏՁ»-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

15.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 277805 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 277805 հազ. դրամ:

15.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 63334 հազ. դրամ:

15.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

16.1. «Գյումրիի տաքսամոտորային ԱՏՁ»-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

16.2. «Գյումրիի տաքսամոտորային ԱՏՁ»-ի ֆինանսական վիճակի կարգավորման նպատակով նրա գույքի կազմից առանձնացնել առևանգված տրանսպորտային միջոցները (6 ավտոմեքենա)` 4517,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ու այդ փաստերի կապակցությամբ համապատասխան փաստաթղթերը և նյութերը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` մինչև իրավասու պետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված հարցի լուծումը:

16.3. «Գյումրիի տաքսամոտորային ԱՏՁ»-ի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

16.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 169812,7 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 169812,7 հազ. դրամ:

16.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 35021 հազ. դրամ:

16.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

17.1. «Դիլիջանի ԻԹԿ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ընկերությանը:

17.2. «Դիլիջանի ԻԹԿ» պետական ձեռնարկության գնահատումն ու վաճառքն իրականացնել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18.1. Սևանի «Սևան» հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:

18.2. Սևանի «Սևան» հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

18.3. Սևանի «Սևան» հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

18.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

18.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

18.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Սևանի «Սևան» հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 18.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:

19.1. Իջևանի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:

19.2. Իջևանի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

19.3. Իջևանի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

19.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

19.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

19.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Իջևանի հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 19.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:

20.1. «Վեդի» հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:

20.2. «Վեդի» հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

20.3. «Վեդի» հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

20.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

20.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

20.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վեդի» հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 20.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:

21.1. Բերդի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:

21.2. Բերդի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

21.3. Բերդի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

21.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:

21.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության  և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:

21.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.

բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Բերդի հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.

գ) ելնելով մրցույթի պայմաններից` սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 21.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:

22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 6-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Կ Ա Զ Մ

 

ՍԵՎԱՆԻ «ՍԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Բ. Քոչարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

 

Կ Ա Զ Մ

 

ԻՋԵՎԱՆԻ «ԻՋԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Բ. Քոչարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

 

Կ Ա Զ Մ

 

«ՎԵԴԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Բ. Քոչարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

 

Կ Ա Զ Մ

 

ԲԵՐԴԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Բ. Քոչարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Նազարյան - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Գ. Արզումանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Ավետիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ս. Ազարյան - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Դ. Դերձակյան - ՀՀ կապի նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
Լ. Հարությունյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Մարգարյան - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մորիկյան - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
Գ. Սիմոնյան - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ
Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ