«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
«21» նոյեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 1996 թ. N 364
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 312, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 313 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Արարատ» ԼԿՁ-ի «Ֆերիտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ֆերիտ» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Արարատ» ԼԿՁ-ի «Ֆերիտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել Քանաքեռի արտադրամասի (քաղ. Երևան, Կամոյի փող.) անավարտ շինարարության պետական բաժնեմասը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.3. «Արարատ» ԼԿՁ-ի «Ֆերիտ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 49650 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 39720 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3972 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 20707 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Ֆերիտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Ֆերիտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Ֆերիտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ֆերիտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
1.11. Գաղտնի:
2.1. Սեփականաշնորհել «Երևանի ԻԹԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երևանի ԻԹԿ» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Երևանի ԻԹԿ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3. «Երևանի ԻԹԿ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 18120 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 14500 հազ. դրամ:
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1450 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 17130 հազ. դրամ:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Երևանի ԻԹԿ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Երևանի ԻԹԿ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Երևանի ԻԹԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի ԻԹԿ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել «Ջերմուկի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ջերմուկի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Ջերմուկի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 8 տաղավարը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
3.3. «Ջերմուկի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1550 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1550 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 775 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1150 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Ջերմուկի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Ջերմուկի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Ջերմուկի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ջերմուկի պտուղ-բանջարեղենի գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 312 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հանել որոշման 6.4-րդ կետը.
բ) որոշման 6.6-րդ կետում «596650» և «482560» թվերը փոխարինել համապատասխանաբար «624910» և «505170» թվերով.
գ) որոշման 6.7-րդ կետում «48256» թիվը փոխարինել «50517» թվով.
դ) որոշման 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11 և 6.12-րդ կետերը համարել համապատասխանաբար 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10 և 6.11-րդ կետեր:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 313 որոշման 8.4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 21-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 13.01.1997, N 7 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|