ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 851-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.06.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.06.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.2025
Дата вступления в силу
27.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2025 թվականի N 851-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 68-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար`

1) Վլադ Գուրգենի Չատունցին (ծնվ.՝ 19․09․2002 ՀՀ, ք. Երևան, Ներքին Շենգավիթ, 11 փ., շ. 39/2, բն. 24, Երևանի N 4 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

2) Հովհաննես Վրեժի Գևորգյանին (ծնվ.՝ 05․10․2006 ՀՀ, ք. Երևան, Նորագավիթ, 7-րդ փ., տուն 30, Երևանի N 4 ԶԿ) տրված տարկետումը՝ մինչև 19 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

3) Մխիթար Մարատի Ումրեյանին (ծնվ.՝ 23․09․2004 ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փ., շ. 37, բն. 29, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը՝ մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

4) Էդիկ Հովհաննեսի Հունանյանին (ծնվ.՝ 30․08․2006 թ., ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Ֆուչիկի 1 նրբ., շ. 3, բն. 44, Երևանի N 1 ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

5) Վլադիմիր Գևորգի Մուրադյանին (ծնվ.՝ 30․12․2003 թ., ՀՀ, ք. Երևան, Տիչինայի փ., տուն 77, Երևանի N 1 ԶԿ ) տրված տարկետումը՝ ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով.

6) Սերյոժա Արթուրի Բաբայանին (ծնվ.՝ 22․04․2003 թ., ՀՀ, Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Մովսես Խորենացի փ., տուն 82, Արմավիրի ԶԿ) տրված տարկետումը՝ ֆուտզալի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական

ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» N 68-Ա որոշման N 2 հավելվածի 2-րդ, 8-րդ, 17-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ