ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 74-ՄՎՐ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт
Статус
Չի գործում (11.09.1998-17.12.2025)
Первоисточник
ՀՀԳՏ 1998.09.01/11(17)
Принят
Մաքսային վարչության պետ
Дата принятия
18.06.1998
Подписан
Մաքսային վարչության պետ
Дата подписания
18.06.1998
Дата вступления в силу
11.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

18.06.1998 թ.
ք. Երևան

N 74-ՄՎՐ

 

«ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Քաղաքացիների կողմից մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների և այլ առարկաների հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը (կից` 4 էջից):

 

Վարչության պետ

Մ. Մակարյան

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ
ԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Մ. Մ
ԱԿԱՐՅԱՆ
___ ___________ 1998 Թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը հաստատվում է «ՀՀ մաքսային օրենսգրքի» 60-րդ հոդվածի համաձայն:

2. Սույն հրահանգով սահմանվում է հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը`

♦ ՀՀ-ից մշտապես արտահանվող և ՀՀ մշտական ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար,

♦ «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ապրանքների և այլ առարկաների մաքսատուրքով չհարկվող քանակները գերազանցող մասի համար:

3. Հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը արտացոլվում է քաղաքացիների բեռների մաքսային հայտարարագրում` ՄՎ-1Ա ձև (այսուհետև` ՔԲՄՀ, կցվում է):

 

II. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ՔԲՄՀ-ն լրացվում է երեք օրինակից, որից երկու օրինակը թողնվում է մաքսային մարմիններում, մյուսը տրվում է քաղաքացուն:

2. Հայտարարագրում չի թույլատրվում կատարել ջնջումներ:

Բոլոր ուղղումները պարտադիր կերպով կատարվում են սխալ տեղեկությունների վրա գիծ քաշելով և պահանջվող տվյալները գրառելով: Այդպիսի ուղղումներ կատարելու դեպքում հայտարարատուն «հայտարարատուի ստորագրության» մասում գրում է իր կողմից կատարված ուղղումների, դրանց քանակի մասին և ապա ստորագրում:

3. Հայտարարագրերը լրացվում են հայերեն (ռուսերեն կամ անգլերեն) լեզուներով ընթեռնելի կերպով:

4. Մաքսատունը կամ մաքսային կետը գրանցում է հայտարարագրերը հայտարարագրի սյունակ 3-ում:

5. Քաղաքացիների կողմից լրացվում են հայտարարագրերի հետևյալ սյունակները. 2, 4, 5, 9, 10, 16 և հաշվարկային մասի առաջինից հինգերորդ սյունակները:

6. Տեսուչի կողմից լրացվում են 1, 3, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15 սյունակները և հաշվարկային մասի վեցից տասներորդ սյունակները:

7. Սյունակների լրացման կարգը.
ՍՅՈՒՆԱԿ 1. «Տեսակը» - ԱՐՏԱՀԱՆՈՒՄ/ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Չօգտագործվող մաքսային ռեժիմի վրա գիծ քաշել:
Սյունակ 2. «Քաղաքացու հասցեն, անձ. տվյալներ»

Սյունակում նշվում է ապրանքի տիրոջ անուն, ազգանուն, հասցեն, անձնագրային տվյալները և հեռախոսի համարը:
Սյունակ 3. «ԲՄՀ-ի տեղեկատու համարը»

Սյունակում նշվում է հայտարարագրի համարը` հետևյալ սխեմայով.

xx

/ x xxxx

1

2 3

Էլեմենտ 1. Մաքսային հաստատության երկնիշ կոդը համաձայն

մաքսային մարմինների դասակարգչի:

Էլեմենտ 2. Ընթացիկ տարվա վերջին թիվը:

Էլեմենտ 3. Տվյալ մաքսային մարմնի կողմից ձևակերպված հայտարարագրի հերթական

համարը, որը գրվում է աճման կարգով և յուրաքանչյուր տարի սկսվում է նորից:

Հայտարարագրի հերթական համարը չի կրկնվում անկախ այն բանից` ապրանքը արտահանվում

է, թե` ներմուծվում:
Սյունակ 4. «Տեղերի քանակը»

Սյունակում նշվում է հայտարարագրվող ապրանքների խմբաքանակի

տեղերի ընդհանուր քանակը (թվանիշով):
Սյունակ 5. «Առաքող երկիրը»

Սյունակը լրացվում է ապրանքների ներմուծման դեպքում: Նշվում

է ապրանքների առաքման երկրի անվանումը:
Սյունակ 6. «Տարադրամը և հաշիվ-ապրանքագրային արժեքը»

Ձախ ենթախմբում նշվում է հաշիվ-ապրանքագրի տարադրամի

թվանշային կոդը, համաձայն «Տարադրամային դասակարգչի»: Աջ

ենթախմբում թվանիշերով նշվում է հայտարարագրվող ապրանքների

խմբաքանակի ընդհանուր արժեքը` տարադրամով:
Սյունակ 7. «Տարադրամի կուրսը»

Սյունակում նշվում է Սյունակ 6-ում նշված տարադրամի կուրսը տվյալ

օրվա ՀՀ կենտրոնական բանկի բանկային կուրսին համապատասխան:
Սյունակ 8. «Մաքսային արժեքը»

Սյունակում թվանշաններով նշվում է հայտարարագրվող խմբաքանակի

մաքսային արժեքը արտահայտված ՀՀ դրամով:
Սյունակ 9. «Արտահանման երկիրը»

Սյունակը լրացվում է ապրանքների արտահանման դեպքում:

Սյունակում նշվում է հասցեագրվող երկրի անվանումը:
Հաշվարկային մաս
Ձախից աջ նշվում է.

● հաշվարկային համարը

● ապրանքի անվանումը

● ապրանքի չափման միավորը

● ապրանքի քանակը, ըստ չափման միավորի

● ապրանքի մեկ միավորի մաքսային արժեքը

● ապրանքի ծածկագրի առաջին չորս նիշը` ըստ արտաքին տնտեսական

գործունեության ապրանքային անվանացանկի

● ապրանքի ծագման երկրի կոդը

● օրենքով սահմանված բնաիրային կամ գումարային չափը

● գերազանցող մասի մաքսային արժեքը

● հաշվարկված մաքսատուրքի գումարը

● հաշվարկված ակցիզային հարկի գումարը

● հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
Սյունակ 10. «Այլ տեղեկություններ»

Սյունակում նշվում է տրանսպորտային բեռնագրի, պայմանագրի

առկայության դեպքում` պայմանագրի, հաշիվ-ապրանքագրի,

համապատասխան գերատեսչությունների թույլտվությունների համարները

և ամսաթվերը, ներկայացված այլ փաստաթղթերի մասին տեղեկություններ և այլն:
Սյունակ 11. «Մաքսավճար»

Նշվում է Սյունակ 8-ում նշված մաքսային արժեքից հաշվարկված

մաքսավճարի գումարը:
Սյունակ 12. «Գանձված գումարը»

Սյունակում նշվում է գանձված գումարի չափը:
Սյունակ 13. «Գանձման անդորրագրի համարը և գանձման ամսաթիվը»

Սյունակում նշվում է մաքսային գանձումների բյուջե փոխանցման հանձնարարականի,

գանձման անդորրագրի կամ վճարումը հաստատող այլ փաստաթղթի համարը և

գանձումը կատարելու ամսաթիվը:
Սյունակ 14. «Մաքսային աշխատակցի ազգանունը և կնիքի համարը»

Սյունակում նշվում է ձևակերպումը կատարող տեսուչի ազգանունը և

կնիքի համարը:
Սյունակ 15. «Կ.Տ.»

Սյունակում ձևակերպումը կատարող տեսուչը դնում է իր անձնական կնիքը:
Սյունակ 16. «Քաղաքացու ստորագրությունը»

Սյունակում քաղաքացին ստորագրում է և նշում ամսաթիվը:

 

ՄՎ-1Ա

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

2. Քաղաքացու անձնագրային տվյալները

1. Տեսակը

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ/ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

3. ՔԲՄՀ-ի տեղեկատու համարը
6. Տարադրամը և հաշիվ- ապրանքագրային արժեքը 7. Կուրսը 4. Տեղերի քանակը

5. Առաքող երկիրը  

8. Մաքսային արժեքը դրամով 9. Արտահանման երկիրը

 

 

 

 

 

 

 

 

Հաշվարկային մաս Հ/Հ Ապրանքի
անվանումը 
Չ/մ Քանակը  Միավորի
մաք.արժ
Կոդը ըստ
ԱՏԳ ԱԱ-ի
Ծագման
երկիրը
Բնաիր. կամ գումար. չափը գեր. մասի մաք. արժեքը    Մաքսատուրք  Ակցիզային հարկ  ԱԱՀ
                     
                     
                     
                     
                     
                     
                     
10. Այլ տեղեկություններ 11. Մաքսավճար 12. Գանձված գումարը
13. Գանձման անդորրագրի համարը

 

14. 15.

___________________________
Տեսուչի ազգանունը և կնիքի համարը

16. Քաղաքացու ստորագրությունը _________________  ____ ________ 199  թ. Կ. Տ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
07.08.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 48980168