ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ», ՀՀ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/11
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт
Статус
Չի գործում (28.04.1999-27.06.2002)
Первоисточник
ՀՀԳՏ 1999.04.23/5(27)
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
19.02.1999
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
19.02.1999
Дата вступления в силу
28.04.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.06.2002

310.0001.19.02.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

19 փետրվարի 1999 թ .

N 01/11

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1998 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 01/7 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները` ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին մասի

 

Հրամայում եմ `

 

Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ս. Այվազյան

 

Հաստատված է
 ՀՀ հարկային տեսչության
պետ_________
18.02.1997 թ.
թիվ 01/11 հրամանով
Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
__________
__  ____ 1997 թ.

 

  Հ Ր Ա Հ Ա Ն Գ  

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի համաձայն և հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1. Հրահանգի 3.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա`

ա) պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի անհատույց փոխանցումն այլ պետական փակ բաժնետիրական ընկերություններին կամ բյուջետային հիմնարկներին (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմիններին).

բ) հարկ վճարողների կողմից անհատույց կամ մասնակի հատուցմամբ ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը:»:

2. Հրահանգի 5.1 կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

2.1. «17)» ենթակետում «-բանկի տրամադրության տակ մնացած գրավի իրացումից ստացված հասույթը» բառերով սկսվող ենթակետը փոխարինել «-օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը` եթե վերջինս կատարվել է գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում,» բովանդակությամբ ենթակետով:

2.2. «21)» ենթակետում «ծառայությունների մատուցումը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

3. Հրահանգի 6.1 կետի «1)» ենթակետից հանել «քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող» և «մաքսային մարմինների կողմից» բառերը:

4. Հրահանգի 6.1 կետից հանել «10)» ենթակետը:

5. Հրահանգի 10.1 կետում «եռամսյակային» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառերով:

6. Հրահանգի «12.2» կետում «եռամսյակի» բառը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանի» բառերով և առաջին նախադասությունից հետո ավելացնել նոր մաս` հետևյալ բովանդակությամբ` «Վերահաշվարկի արդյունքներով հարկային մարմին է ներկայացվում «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ» սույն հրահանգով սահմանված և հավելված 2-ում բերված ձևով:»:

Հրահանգի 12 կետում ավելացնել նոր` 12.4 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«Այն անձինք, որոնք հաշվետու ժամանակաշրջանի համար միաժամանակ ունեն սույն հրահանգի 8 և 9 կետերով սահմանված կարգով որոշվող հարկային պարտավորություններ` յուրաքանչյուր կետի գծով վարում են հարկային պարտավորությունների և հաշվանցման ենթակա հարկի գումարների առանձնացված հաշվառում: Առանձնացված հաշվառման վարման անհնարինության դեպքում նշված անձինք պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարներից սույն հրահանգի 8 կետով սահմանված կարգով հաշվանցել այն մասը, որը համապատասխանում է ընդհանուր հասույթում այն գործարքներից ստացված հասույթի տեսակարար կշռին, որոնց գծով հարկային պարտավորության պահը որոշվում է սույն հրահանգի 8 կետի համաձայն: Նշված անձինք կատարում են սույն հրահանգի 12.2 կետով սահմանված վերահաշվարկներ և ներկայացնում են «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկներ:»:

7. Հրահանգի 17 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն հրահանգի 8 և 9 կետերի համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Սույն հրահանգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը` բացառությամբ սույն կետի երրորդ մասով սահմանված դեպքի:

Ամսական ԱԱՀ վճարող ճանաչվելու մասին ԱԱՀ վճարողների կողմից հարկային տեսչության համապատասխան մարմին սույն հրահանգի հավելված 3-ում բերված ձևով հայտարարություն ներկայացնելու դեպքում` հաշվետու եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում ԱԱՀ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

Հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Հաշվետու տարվա համար ԱԱՀ-ի վճարումները կատարվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը ներառյալ:»:

8. Հրահանգում ավելացնել նոր 18 և 19 կետեր` հետևյալ բովանդակությամբ`

 

«18. Հաղորդակցության միջոցների օգտագործմամբ մատուցվող ծառայությունների արտահանման փաստը հիմնավորող փաստաթղթերը

 

Հաղորդակցության միջոցների` ֆաքսի, էլեկտրոնային փոստի, համակարգչային «Ինտերնետ» համակարգի և կապի նման այլ միջոցների կիրառմամբ տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայությունների, ինչպես նաև խորհրդատվական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայությունների արտահանման փաստի հիմնավորման համար հիմք են ընդունվում հետևյալ փաստաթղթերը`

1. Ծառայություն մատուցող անձի և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի միջև պայմանագիրը կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձի պատվերը: Պայմանագրի կամ պատվերի մեջ պետք է նշված լինի ծառայության (պատվերի) համառոտ բովանդակությունը` այնպիսի շարադրանքով, որը հնարավորություն կտա պարզելու ծառայության բնույթը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա անձի գրավոր հավաստումը (ակտ կամ այլ փաստաթուղթ) ծառայության ստացման վերաբերյալ: Հավաստման մեջ պարտադիր պետք է նշված լինեն հետևյալ տվյալները.

ծառայություն մատուցող անձի լրիվ անվանումը,

ծառայություն ստացող անձի լրիվ անվանումը (անուն, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը և տրման ամսաթիվը), իրավաբանական հասցեն (բնակության վայրը),

հղում` կնքված պայմանագրին կամ պատվերին,

ծառայության բովանդակությունը` կնքված պայմանագրին կամ պատվերին համապատասխան,

ծառայության (կամ պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` դրա փուլի (մասի) ստացման օրը, ամիսը, տարեթիվը,

ծառայությանը վերաբերվող տեղեկատվության հաղորդման եղանակը (ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն):

Չնայած սույն կետի 2-րդ սահմանված պահանջներին, մինչև սույն հրահանգն ուժի մեջ մտնելը հաղորդակցության միջոցների օգտագործմամբ մատուցված ծառայությունների արտահանման փաստի հիմնավորման համար բավարար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը`

ա) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագիրը,

բ) ծառայություններ արտահանող անձի կողմից հաստատված միակողմանի ակտը, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները`

- Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրյա ծառայություն ստացած անձի լրիվ անվանումը (անունը, ազգանունը) և հասցեն,

- հղում` կնքված պայմանագրին (պատվերին),

- ծառայության (պայմանագրով նախատեսված լինելու դեպքում` դրա փուլի կամ մասի) մատուցման օրը, ամիսը և տարեթիվը,

- ծառայության հաղորդման եղանակը,

գ) մատուցված ծառայության դիմաց վճարումը հաստատող փաստաթուղթը:

 

19. Ավելացված արժեքի հարկի հաշվարկը

 

19.1. ՀՀ հարկային տեսչության մարմիններին հարկ վճարող համարվող անձանց կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացվում են սույն հրահանգի հավելված 1-ում բերված «Ավելացված արժեքի հարկի հաշվարկ»-ի ձևով:

19.2. Այն անձինք, որոնք սույն հրահանգի 12.2 և 12.4 կետերի համաձայն կատարում են բյուջե վճարման ենթակա հարկի գումարների վերահաշվարկներ, ԱԱՀ-ի գծով ճշգրտված հաշվարկներ ներկայացնում են սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով: Նշված անձինք «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ»-ներ հարկային մարմիններին ներկայացնում են հաշվետու ժամանակաշրջանի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի» հետ միասին վերջինիս ներկայացման համար սահմանված ժամկետներում:

19.3. Այն անձինք, ովքեր նախկինում ներկայացրել են ավելացված արժեքի հարկի սխալ հաշվարկներ, կարող են ներկայացնել «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ»-ներ:

19.4. «Ավելացված արժեքի հարկի հաշվարկ»-ները և «Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ»-ները լրացվում են հաշվարկների հակառակ էջում բերված հաշվարկների լրացման կարգի վերաբերյալ ցուցումներին համապատասխան:

 

Հավելված N 1

 

ԱԱՀ-ի հաշվարկ   Փաստաթղթի հերթական համարը
(Լրացվում է հարկային մարմնի կողմից) 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը
                    □□□□□□□□

2. Հաշվետու ժամանակաշրջան
Տարի  □□□□ Ամիս  □□  Եռամսյակ □
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն 4. Իրավաբանական անձի անվանումը
5. Քաղաք
Հասցե (□նոր հասցեի դեպքում, նշել վանդակը)

6. Աշխատանքային հեռախոսի համարը

Տան հեռախոսի համարը

 

 7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել «X» , ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը      Ներմուծեք նկարագրությունը_1372Ներմուծեք նկարագրությունը_1372Ներմուծեք նկարագրությունը_1372Ներմուծեք նկարագրությունը_1372Ներմուծեք նկարագրությունը_1372 

 

р
(հազար դրամ)

ԱԱՀ կրեդիտ

 

Ա. Շրջանառութ.

Բ. ԱԱՀ

8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) ապրանքներ և ծառայություններ

   

9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող ապրանքներ և ծառայություններ

   

10. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն

   

11. ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող ապրանքներ և ծառայություններ (շրջանառությունը բազմապատկել 20 %-ով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում

   

12. ԱԱՀ-ի 16.67 % հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող (շըրջանառությունը բազմապատկել 16.67 %-ով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում)

   

13. ԱԱՀ-ով հարկվող այլ գործարքներ (գործառնություններ) (շրջանառությունը բազմապատկել համապատասխան դրույքաչափով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում)

   

14. Ընդամենը (8-ից 13-րդ տողերի հանրագումար)

   

 

ԱԱՀ դեբետ

Ա. Արժեք

Բ. ԱԱՀ

15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքներ

   

16. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ

   

17. Ընդամենը (15 և 16 տողերի հանրագումար)

   

 

18. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի վերահաշվարկ

 

Ա. Ավելացում   Բ. Պակասեցում
   

 

 ԱԱՀ հաշվարկ

ԱԱՀ-ի պարտավորություն

 Ա. Ենթակա է
բյուջե վճարման
(կրեդիտ)

Բ. Ենթակա է
հաշվանցման
(դեբետ)
19.Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ    

 

 

ԱԱՀ-ի ճշգրտումներ

 

 

Ա. Ենթակա է
բյուջե վճարման
Բ. Ենթակա է
հաշվանցման
20. Նախորդ հաշվետու ժամանաշրջանների հաշվարկների ճշգրտումներ (կցել ճշգրտված հաշվարկ)    

 

Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն Ամսաթիվ Կնիք

 

Հաշվապահի ստորագրություն

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Ավելացված արժեքի հարկի հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ

(լրացվում է հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ)

 

ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից

(1). Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:

(2). Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ԱԱՀ-ի հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվետու ժամանակաշրջան համարվում է ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա վանդակները:

(3). Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունy, ազգանունը:

(4). Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

(5). Լրացվում է ԱԱՀ վճարող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը):

(6). Նշվում է իրավաբանական անձի աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը:

(7). Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի (1)-ից մինչև (6)-րդ տողը ներառյալ, (7)-րդ վանդակում նշվում է «X» և ներկայացվում:

(8). Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն մինչև ԱԱՀ վճարող համարվելու պահը իրացման շրջանառության, 7 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող գործարքների, հարկից ազատված (օրենքի 15 հոդվածի համաձայն) գործարքների իրացման շրջանառության և շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի (8 հոդվածի 1 կետի համաձայն) ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:

(9). Լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների), իրացման շրջանառությունը:

(10). Լրացվում է հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից ստացված հասույթի գումարը, եթե ԱԱՀ վճարողը բացի հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից իրականացնում է այլ գործունեություն:

(11). (11Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, (11Բ)-ում` այդ շրջանառության նկատմամբ 20 % դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:

(12). (12Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) լրիվ արժեքով հատուցվող (ներառյալ ԱԱՀ-ը) շրջանառությունը, (12Բ)-ում` այդ շրջանառությունից 16.67 % հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:

(13). Լրացվում է (8), (9), (10) և (12) տողերում չընդգրկված գործարքներից (գործառնություններից) կամ այլ կերպ առաջացած ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության գումարը (այդ թվում` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 4 կետով, 26 հոդվածով):

(14). (Ա) վանդակում լրացվում է (8Ա)-ից (12Ա) վանդակներում նշված թվերի հանրագումարը, (Բ) վանդակում `(11Բ)-ից (13Բ) վանդակներում նշված թվերի հանրագումարը:

(15). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման ծավալը` մաքսային արժեքով, (Բ) վանդակում` ՀՀ մաքսային մարմինների կողմից ներմուծման ժամանակ 20 % դրույքաչափով գանձված ԱԱՀ-ի գումարը:

(16). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների արժեքը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է), (Բ) վանդակում` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է):

(17). (Ա) վանդակում լրացվում է (15Ա) և (16Ա) վանդակներում նշված թվերի հանրագումարը, (Բ) վանդակում` (15Բ) և (16Բ) վանդակներում նշված թվերի հանրագումարը:

(18). Լրացվում է, եթե ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացվում է եռամսյակի համար և եթե միաժամանակ ԱԱՀ վճարող անձը իրականացնում է հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործունեություն և դրանց գծով անհնար է վարել առանձնացված հաշվառում: (18 Ա) վանդակը լրացվում է, եթե «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն վերահաշվարկի արդյունքով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարի և նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում` լրացվում է «0»: (18Բ) վանդակը լրացվում է, եթե նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի և «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն վերահաշվարկի արդյունքով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում` լրացվում է «0»:

(19). Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, եթե (14Բ+18Բ-17Բ-18Ա) մեծ է 0-ից` լրացվում է (19Ա) վանդակը, եթե փոքր է 0-ից` լրացվում է (19Բ) վանդակը:

(20). (Ա) վանդակում լրացվում է նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման արդյունքում բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը, (Բ) վանդակում` հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը: (20) տողի լրացման դեպքում ԱԱՀ-ի հաշվարկին կցվում է ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ: Եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ներկայացվել է մեկից ավել ճշգրտված հաշվարկներ, ապա (20) տողի համապատասխան վանդակում լրացվում է ճշգրտումների վերջնական արդյունքը:

Հավելված N 2

 

 

ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ

 

 

Փաստաթղթի հերթական համարը
(Լրացվում է հարկային մարմնի կողմից) 
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
          □□□□□□□□
2. Հաշվետու ժամանակաշրջան
Տարի □□□□ Ամիս  □□  Եռամսյակ □
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն 4. Իրավաբանական անձի անվանումը
5. Քաղաք
Հասցե (□նոր հասցեի դեպքում, նշել վանդակը)

6. Աշխատանքային հեռախոսի համարը

Տան հեռախոսի համարը

 

 
7. Եթե ճշգրտման ժամանակաշրջանի համար ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել, վանդակում նշել «X» , ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը    Ներմուծեք նկարագրությունը_1372Ներմուծեք նկարագրությունը_1372Ներմուծեք նկարագրությունը_1372Ներմուծեք նկարագրությունը_1372Ներմուծեք նկարագրությունը_1372  
 

 

(հազար դրամ)

ԱԱՀ կրեդիտ

 

Ա. Շրջանառութ.

Բ. ԱԱՀ

8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) ապրանքներ և ծառայություններ

   

9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող ապրանքներ և ծառայություններ

   

10. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն

   

11. ԱԱՀ-ի 20 % դրույքաչափով հարկվող ապրանքներ և ծառայություններ (շրջանառությունը բազմապատկել 20 %-ով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում)

   

12. ԱԱՀ-ի 16.67 % հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող (շրջանառությունը բազմապատկել 16.67 %-ով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում)

   

13. ԱԱՀ-ով հարկվող այլ գործարքներ (գործառնություններ) (շրջանառությունը բազմապատկել համապատասխան դրույքաչափով և արդյունքը գրել ԱԱՀ-ի սյունակում)

   

14. Ընդամենը (8-ից 13-րդ տողերի հանրագումար)

   

 

ԱԱՀ դեբետ

Ա. Արժեք

Բ. ԱԱՀ

15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքներ

   

16. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ և ծառայություններ

   

17. Ընդամենը (15 և 16 տողերի հանրագումար)

   

 

18. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի վերահաշվարկ

 

Ա. Ավելացում   Բ. Պակասեցում
   

 

 ԱԱՀ հաշվարկ

ԱԱՀ-ի պարտավորություն

 Ա. Ենթակա է
բյուջե վճարման
(կրեդիտ)

Բ. Ենթակա է
հաշվանցման
(դեբետ)
19. Ճշգրտման ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ    

 

 

 

 

 

Ա. Ենթակա է հաշվանցման(դեբետ)
Բ. Ենթակա է բյուջե վճարման(կրեդիտ)

20. Ճշգրտված ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացվել է ԱԱՀ-ի հաշվարկ    

 

 

 

Սխալի արդյունքը

 

Ա. Ենթակա է
բյուջե վճարման(կրեդիտ)
Բ. Ենթակա է
հաշվանցման(դեբետ)
21. (19Ա+20Ա-19Բ-20Բ)-ը եթե մեծ է 0-ից` լրացնել «Ա» վանդակը, եթե փոքր է 0-ից լրացնել «Բ» վանդակը    

 

Հարկ վճարողի / տնօրենի ստորագրություն Ամսաթիվ Կնիք

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

Ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկի լրացման կարգի վերաբերյալ

(լրացվում է հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ)

 

ԱԱՀ-ի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից

(1). Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:

(2). Նշվում է այն ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկը:

(3). Նշվում է ԱԱՀ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:

(4). Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:

(5). Լրացվում է ԱԱՀ վճարող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը):

(6). Նշվում է իրավաբանական անձի աշխատանքային կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) տան հեռախոսի համարը:

(7). Եթե տվյալ ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկներ չեն ներկայացվել, աջ մասի վանդակում նշվում է «X»:

(8). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի համաձայն մինչև ԱԱՀ վճարող համարվելու պահը իրացման շրջանառության, 7 հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող գործարքների, հարկից ազատված (օրենքի 15 հոդվածի համաձայն) գործարքների իրացման շրջանառության և շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի (8 հոդվածի 1 կետի համաձայն) ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի:

(9). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների, իրացման շրջանառությունը:

(10). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից ստացված հասույթի գումարը` եթե ԱԱՀ վճարողը բացի հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից իրականացնում է այլ գործունեություն:

(11). (11Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) շրջանառությունը (արժեքը)` առանց ԱԱՀ-ի, (11Բ)-ում` այդ շրջանառության նկատմամբ 20 % դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:

(12). (12Ա) վանդակում լրացվում է «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-3 կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) լրիվ արժեքով հատուցվող (ներառյալ ԱԱՀ-ը) շրջանառությունը, (12Բ)-ում` այդ շրջանառությունից 16.67 %  հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:

(13). Լրացվում է (8), (9), (10) և (12) տողերում չընդգրկված գործարքներից (գործառնություններից) կամ այլ կերպ առաջացած ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության գումարը (այդ թվում` «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 4 կետով, 26 հոդվածով):

(14). (Ա) վանդակում լրացվում է (8Ա)-ից (12Ա) վանդակներում նշված թվերի հանրագումարը, (Բ) վանդակում (11Բ)-ից (13Բ) վանդակներում նշված թվերի հանրագումարը:

(15). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում ապրանքների ներմուծման ծավալը` մաքսային արժեքով, (Բ) վանդակում` ՀՀ մաքսային մարմինների կողմից ներմուծման ժամանակ 20 %  դրույքաչափով գանձված ԱԱՀ-ի գումարը:

(16). Համապատասխանաբար (Ա) վանդակում լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների արժեքը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է), (Բ) վանդակում` ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը («ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի կիրառման դեպքում` որոնց համար վճարվել է):

(17). (Ա) վանդակում լրացվում է (15Ա) և (16Ա) վանդակներում նշված թվերի հանրագումարը, (Բ) վանդակում` (15Բ) և (16Բ) վանդակներում նշված թվերի հանրագումարը:

(18). Լրացվում է, եթե ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացվում է եռամսյակի համար և եթե միաժամանակ ԱԱՀ վճարող անձը իրականացնում է հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործունեություն և դրանց գծով անհնար է վարել առանձնացված հաշվառում: (18Ա) վանդակը լրացվում է, եթե «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն ճշգրտման ժամանակաշրջանում վերահաշվարկի արդյունքով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարի և նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում` լրացվում է «0»: (18Բ) վանդակը լրացվում է, եթե նախորդ ժամանակաշրջանների ԱԱՀ-ի ներկայացված հաշվարկներով հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի ընդհանուր գումարի և «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի համաձայն վերահաշվարկի արդյունքով ճշգրտման ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարի միջև առաջանում է դրական տարբերություն, հակառակ դեպքում` լրացվում է «0»:

(19). Լրացվում է ճշգրտման ժամանակաշրջանի համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը: Ընդ որում, եթե (14Բ+18 -17Բ-18Ա) մեծ է 0-ից` լրացվում է (19Ա) վանդակը, եթե փոքր է 0-ից` լրացվում է (19Բ) վանդակը:

(20). Լրացվում է նախկինում ճշգրտման ժամանակաշրջանի համար ներկայացված հաշվարկով ԱԱՀ-ի պարտավորությունը: Ընդ որում (Ա) վանդակում լրացվում է ըստ հաշվարկի հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարը, (Բ)-ում` բյուջե վճարման ենթակա հարկի գումարը: Եթե նախկինում այդ ժամանակաշրջանի համար ներկայացվել է ճշգրտված հաշվարկներ, ապա տողում լրացվում է ԱԱՀ-ի պարտավորությունը ըստ ճշգրտված հաշվարկի:

(21). (Ա) վանդակում լրացվում է ճշգրտման արդյունքում բյուջե վճարման ենթակա հարկի գումարը, որը առաջանում է, եթե (19Ա+20Ա-19Բ -20Բ)>0-ից: (Բ) վանդակում լրացվում է հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարը, որը առաջանում է, եթե (19Ա+20Ա-19Բ-20Բ)>0-ից:

 

Հավելված N 3

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 

__________________________________________

տարածքային հարկային տեսչության

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

______________________________ -ը

Հարկ վճարողի լրիվ անվանումը (անունը, ազգանունը)

 

_____ թվականի ________-ի __ -ից

իրեն ճանաչում է ավելացված հարկը ամսական կտրվածքով վճարող և ԱԱՀ-ի հաշվարկները __________ թ. ____________ եռամսյակին հաջորդող մեկ տարվա ընթացքում կներկայացնի յուրաքանչյուր ամիս:

 

Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________

Հասցեն __________________________________________

Հեռախոսահամարը ___________________________________

 

Հարկ վճարողի (տնօրենի) ստորագրությունը

 

 Հաշվապահի ստորագրությունը

 

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից 
12 ապրիլի 1999 թ. 
պետական գրանցման թիվ 43990051

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2002, N 02/577 19.02.1999, N 01/11
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան