ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2002-28.05.2005)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.137
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
13.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2009
040.0123.13.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2002 թվականի N 123
քաղ. Երևան
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին բնակարանի համար տրամադրվող հավելավճարի չափը՝ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծախսերը կատարել ՀՀ 2002 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման ծախսերի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը սույն որոշման հավելվածում նշված հավելավճարի չափը գերազանցող բնակարանի վարձավճարը համապատասխանեցնել հավելվածում նշված հավելավճարի չափին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
| |
Հավելված ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի N 123 որոշման |
Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին բնակարանի համար տրամադրվող հավելավճարի չափը
|
(ԱՄՆ-ի դոլար) |
|
NN ը/կ |
Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները |
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական** |
Քարտուղարներ (1-ին, 2-րդ, 3-րդ), կցորդ** |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
1200 |
900 |
|
2. |
Նյու Յորք |
1400 |
1100 |
|
3. |
Լոս Անջելես |
1100 |
900 |
|
4. |
Կանադա |
1100 |
800 |
|
5. |
Արգենտինայի Հանրապետություն |
900 |
800 |
|
6. |
Սան Պաուլո |
400 |
300 |
|
7. |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն |
2300 |
2000 |
|
8. |
Ֆրանսիայի Հանրապետություն |
500 |
400 |
|
9. |
Ավստրիայի Հանրապետություն |
600 |
500 |
|
10. |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն |
850 |
450 |
|
11. |
Իտալիայի Հանրապետություն |
700 |
450 |
|
12. |
Վատիկան |
700 |
450 |
|
13. |
Բելգիայի Թագավորություն |
750 |
450 |
|
14. |
Շվեյցարական Համադաշնություն |
900 |
700 |
|
15. |
Եվրախորհուրդ |
850 |
700 |
|
16. |
Հունաստանի Հանրապետություն |
750 |
400 |
|
17. |
Ռումինիա |
300 |
200 |
|
18. |
Բուլղարիայի Հանրապետություն |
300 |
200 |
|
19. |
Լեհաստանի Հանրապետություն |
600 |
400 |
|
20. |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն*** |
0 |
0 |
|
21. |
Իրանի Իսլամական Հանրապետություն |
450 |
350 |
|
22. |
Սիրիայի Արաբական Հանրապետություն |
900 |
800 |
|
23. |
Հալեպ*** |
0 |
0 |
|
24. |
Լիբանանի Հանրապետություն*** |
0 |
0 |
|
25. |
Միացյալ Արաբական Էմիրություններ |
750 |
600 |
|
26. |
Հնդկաստանի Հանրապետություն |
900 |
650 |
|
27. |
Չինաստանի Հանրապետություն |
1700 |
1000 |
|
28. |
Ճապոնիա |
2200 |
1800 |
|
1 |
2 |
3 |
4 |
|
29. |
Իրաքի Հանրապետություն |
|
|
|
30. |
Ռուսաստանի Դաշնություն |
450 |
400 |
|
31. |
Ուկրաինա |
450 |
400 |
|
32. |
Բելառուսի Հանրապետություն |
400 |
300 |
|
33. |
Ղազախստանի Հանրապետություն |
450 |
300 |
|
34. |
Վրաստան |
400 |
300 |
|
35. |
Թուրքմենստան |
400 |
300 |
|
36. |
Սանկտ Պետերբուրգ |
350 |
300 | |
Ծանոթագրություն:
Արտակարգ և լիազոր դեսպանների ու ներկայացուցչության ղեկավարների բնակարանների վարձակալման վճարումների հարցը որոշվում է ԱԳՆ-ի համաձայնությամբ:
** Յուրաքանչյուր երեխայի համար նշված հավելավճարն ավելացվում է դրա 5 տոկոսի չափով:
*** Նշված դեսպանությունում դիվանագետները բնակվում են դեսպանության շենքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |