ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2013-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2013 թվականի N 706-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1235-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1235-Ա որոշման հավելվածը 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33.1-ին կետով.
| « |
|
33.1. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք՝ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության պետական ռեգիստրի հիման վրա հանրապետության հաշվառված բնակչության թվի` ըստ համայնքների ելակետային տվյալների տրամադրում |
ՀՀ ֆինանսների
նախարարություն |
մինչև 2013 թ.
օգոստոսի 15-ը | |
»: |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
2013 թ. օգոստոսի 9
Երևան |
|