ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2012-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.07.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2012 թվականի N 895-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1793-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ ու 5-րդ կետերի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման համար պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների ցանկը հաստատելու մասին» N 1793-Ա որոշմամբ հաստատված ցանկի «Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ և 13-րդ կետերով.
| « |
|
12. |
Կոնվենցիա մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին |
կոնվենցիայի 9-րդ հոդված |
յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
|
13. |
Կոնվենցիա ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին |
կոնվենցիայի անդամ երկրների գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի որոշումներ` V գլխի V.1-ին և V.2-րդ ենթակետեր |
յուրաքանչյուր վեց տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը` ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի վերաբերյալ |
ՀՀ մշակույթի նախարարություն | |
»: |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
2012 թ. հուլիսի 21
Երևան |
|