ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2006
Ստորագրման ամսաթիվ
09.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2008

Լ ր ա ց ու ց ի չ

ա ր ձ ա ն ա գ ր ու թ յ ու ն

 

«Եվրոպայի անվտանգության ԵՎ համագործակցության կազմակերպության ԵՎ Հայաստանի Հանրապետության Կառավարության միջԵՎ ԵրԵՎանում Եվրոպայի անվտանգության ԵՎ համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» Փոխըմբռնման հուշագրի

 

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր), հանդիսանալով 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» Փոխըմբռնման հուշագրի (այսուհետ` Հուշագիր) Կողմեր,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Հուշագրի III-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կառավարության հետ խորհրդակցելով և նրա համաձայնությամբ Գրասենյակը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է հիմնել ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակներ, որոնց վրա տարածվում են Հուշագրով Գրասենյակի համար նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը: ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակների գործողության ժամկետը և գործունեության շրջանակը որոշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Գրասենյակի միջև փոխադարձ համաձայնությամբ»:

 

Հոդված 2

 

Սույն Լրացուցիչ արձանագրությունը հուշագրի անբաժանելի մասն է:

 

Հոդված 3

 

Սույն Լրացուցիչ արձանագրությունն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության Կառավարության` սույն Լրացուցիչ արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը ծանուցելու օրվանից:

 

Կատարված է Երևանում 2006 թվականի հունիսի 9-ին, երկու բնօրինակով` անգլերեն և հայերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են: Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տարբերակը:

 

 Եվրոպայի անվտանգության և
համագործակցության կազմակերպության կողմից`

  Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից`

Լրացուցիչ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2008 թ. փետրվարի 21-ին: