ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
15 սեպտեմբերի 2010 թ. |
N 1409-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎՈՎ 7 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշմամբ հաստատված «Տարրական ընդհանուր` 1-ին աստիճան կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման», «Միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման» կարգերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`
Հրամայում եմ`
1. Ներքոհիշյալ պետական ոչ առևտրային կազմակերպություններին տալ հանրակրթական ծրագրերով առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային համապատասխան տեղերով կրթական գործունեության լիցենզիաներ
| 1) «ՀՀ Կոտայքի մարզի Քասախի Ա. Հովհաննիսյանի |
|
| անվան N 2 միջնակարգ հանրակրթական դպրոց»` | տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, |
| 55 տեղ | |
| հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
| 85 տեղ | |
| միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
| 34 տեղ | |
|
2) «ՀՀ Արագածոտնի մարզի Շենավանի միջնակարգ |
|
| դպրոց»` | տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, |
| 84 տեղ | |
| հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
| 105 տեղ | |
| միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
| 63 տեղ | |
|
3) «ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի |
|
| միջնակարգ դպրոց»` | տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, |
| 70 տեղ | |
| հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
| 110 տեղ | |
| միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
| 50 տեղ | |
|
4) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի |
|
| միջնակարգ դպրոց» | տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, |
| 110 տեղ | |
| հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
| 140 տեղ | |
| միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
| 60 տեղ | |
| 5) «ՀՀ Կոտայքի մարզի Զովունիի Ռ. Բաղդասարյանի | |
| անվան միջնակարգ հանրակրթական դպրոց»` | տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, |
| 277 տեղ | |
| հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
| 287 տեղ | |
| միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
| 150 տեղ | |
| 6) «ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»` | տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, |
| 150 տեղ | |
| հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
| 400 տեղ | |
| միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
| 400 տեղ | |
| 7) «ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտնի միջնակարգ դպրոց»` | տարրական ընդհանուր` 1-ին աստիճան, |
| 80 տեղ | |
| հիմնական ընդհանուր` 2-րդ աստիճան, | |
| 200 տեղ | |
| միջնակարգ ընդհանուր` 3-րդ աստիճան, | |
| 200 տեղ |
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
| Ա. Աշոտյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|