ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
15 սեպտեմբերի 2010 թ. |
N 326-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.09.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 11.09.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Նյու Լայթ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0800 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (որակավորված մասնագետի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ռեկոն» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0823 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
|
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(15.09.2010թ. հր. 326-Լ)
|
Հ/հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցեն-զիայի համարը |
Լիցեն-զիան տալու ամսա-թիվը |
Հարկ վճարողի հաշվառ-ման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու-նեության իրակա-նացման վայրը |
Գործո-ղության ժամկետը |
Տեղեկություններ |
Այլ տեղեկու-թյուններ |
|
1 |
«Նյու Լայթ» ՍՊԸ |
Ք. Երևան, |
ԱԳ0800 |
13.09.08թ. |
01564636 |
795 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկետ |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
2 |
«Ռեկոն» ՍՊԸ |
Ք. Նոյեմբերյան, Բաբաջանյան 2 |
ԱԳ0823 |
19.02.09թ. |
07404501 |
818 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկետ |
Կասեցվել է որակավորված մասնագետի բացակայության պատճառով |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|