ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 722-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
| Ս. Ավետիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
| Մ. Բադալյան | - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Ա. Բադալյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
| Ա. Թարվերդյան | - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
| Դ. Պետրոսյան | - Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ) |
| Ռ. Ծառուկյան | -«Ֆերմերների միության նախագահ» (համաձայնությամբ) |
| Վ. Մովսիսյան | - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
| Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|