ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 697-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (24.06.2010-19.08.2010)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.23/28(762) Հոդ.721
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2010 թվականի N 697-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման քաղաքականության վարկի երկրորդ և երրորդ գործողությունների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 13-ի N 697-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ոլորտները և նպատակները

2010թ. գործողությունները (ԶՔԳ–2)

Ժամկետները և պատասխա-նատուները

2011թ. գործողությունները (ԶՔԳ–3)

Ժամկետները և պատասխանատու-ները

Արդյունքները և կատարողականի ցուցանիշները

1

2

3

4

5

6

Կայուն մակրոտնտեսական և բյուջետային շրջանակի պահպա-նում` որպես աճի և աղքատության կրճատման նախապայման

● Պահպանել մակրոտնտեսական քաղաքականության բավարար շրջանակ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

● Պահպանել մակրոտնտեսական քաղաքականության բավարար շրջանակ

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

● 2011թ. ֆիսկալ պակասուրդը ՀՆԱ-ի 5 տոկոսից ցածր է

I. Անապահով խավին պաշտպանելու և մարդկային կապիտալի առավել մեծ զարգացմանն օժանդակելու միջոցով խոցելիության մեղմում

Ա. Սոցիալական ապահովության ցանցերի արդյունա-վետության ամրա-պնդում և անապահով և խոցելի խմբերի համար ոլորտային ծրագրերի պաշտպանում

● Պաշտպանել անապահով և խոցելի խմբերի համար սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակները և առաջնահերթ սոցիալական ծախսային ծրագրերը

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

● Պաշտպանել անապահով և խոցելի խմբերի համար սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակները և առաջնահերթ սոցիալական ծախսային ծրագրերը

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

● Սոցիալական պաշտպանության ծախսերի կշիռը ՀՆԱ-ում համա-պատասխանում է համաձայնեցված թիրախներին

● 2011թ. աղքատների ընդգրկվածությունն ԸՆ համակարգում առնվազն 55% է

 

● Սոցիալական ապահովության ցանցի ծրագրերի կառավարման և մոնիթորինգի ամրապնդում` հասցեականության արդյունավետությունը բարելավելու և հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

● Ավարտել սոցիա-լական պաշտպանության կառավարման տեղեկատվական համակարգի մշակումը և սոցիալական պաշտպանության գրասենյակների ֆիզիկական և(կամ) վիրտուալ վերափոխումը համալիր կենտրոնների

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

● Ոչ անապահով ընտանիքներ (ՀՀ ԱՎԾ ՏՏԿԱՀ վերին 3 քվինտիլ) ընտանեկան նպաստի ընդհանուր ռեսուրսների արտա-հոսքի նվազում 28.8 տոկոսից մինչև 20 տոկոս 2007-2011թթ. ընթացքում

Բ. Կրթության որակի բարելավում, այդ թվում`

- խթանելով 5-6 տարեկան երեխա-ների համար մեկ-ամյա նախադպրո-ցական կրթությունը և,

- ամրապնդելով բարձրագույն կրթության որակը և ֆինանսավորումը

● Մշակել 5-6 տարեկան երեխաների համար մեկամյա նախադպրոցական կրթության ընթացիկ ֆինանսավորման մեխանիզմների վերլուծության զեկույց և դրանց ֆինանսա-վորման հստակեցման տարբերակներ (սցենարներ)

● Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության նախագծի մշակմանն ու քննարկմանն առնչվող աշխատանքների համար աշխատանքային ծրագրի ընդունում

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն








1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

● Մշակել նախադպրո-ցական կրթության ֆինանսավորման մեխանիզմ, այդ թվում` բյուջետային և այլ կանոնակարգման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգեր





●
 Ընդունել ընդհանուր բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարություն

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն








1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

● Կրթությանը (այդ թվում` 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության) ուղղված համախմբված բյուջե-տային ծախսերի ավելացում մինչև 2012թ. (2008թ. համեմատ)



●
 Գյուղաբնակ 5-6 տարեկան երեխաների համար նա-խադպրոցական կրթության հասանելիության 10 տոկոսանոց աճ` 2008թ. 9 տոկոսի համեմատ

 

● Կրթության չափանիշների և որակի ցուցանիշների համար ընթացակարգերի և ուղեցույցների մշակման նպատակով աշխատանքային ծրագրի ընդունում

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

● Մշակել կրթության որակի ապահովման քաղաքականություն, չափանիշներ, չափորո-շիչներ, ընթացակարգեր և ուղեցույցներ` խոր-հրդակցելով շահագ գրգիռ կողմերի, հաս-տատությունների և գործատուների հետ

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

● Մասնագիտական կրթությանն ուղղված ֆինանսավորման (տոկոսային) ավելացում` ֆինան-սավորման նոր ռազմավարության հիման վրա (ելակետը կսահմանվի ռազմավարությամբ)

Գ. Անապահովների և այլ շահառուների համար առավել մատչելի ծառայու-թյունների մատու-ցում` առողջապա-հության ֆինանսա-վորման բարեփո-խումների միջոցով և ծառայություն-ների մատուցման ընդլայնում` ոչ տարափոխիկ հիվանդությունների միջամտությունների ամրապնդմամբ

● Ընդունել համավճարների ռազմավարություն` համավճարների ներդրման և հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցումն ավելացնելու, «գրպանից կատարվող ծախսերը» կրճատելու նպատակով



●
 Ընդունել ոչ տարափոխիկ հիվանդությունների վերաբերյալ որոշում և մեկնարկել կատարողականի վրա հիմնված պայմանագրերի կնքումն առաջնային բուժ. օղակում` ներառյալ ոչ տարափոխիկ հիվանդությունների մասով սահմանված ծառայությունները

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ առողջապա-հության նախարարություն










1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ առողջապա-հության նախարարություն

● Համավճարների մասով նախաձեռնել համապարփակ քաղաքականության իրականացում, այդ թվում` անապահով-ների համար համապա-տասխան բացառու-թյուններ` հիվանդանո-ցային ծառայությունների փոխհատուցման հետ մեկտեղ` նոր որոշման հիման վրա

● Փորձնական ծրագրի փորձից ելնելով` ավելի ընդլայնել առաջնային բուժ. օղակում կատարողականի վրա հիմնված պայմանագրի կնքումը

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ առողջապա-հության նախարարություն



 


 



1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ առողջապա-հության նախարարություն

● ՀՆԱ-ում առողջապահության ծախսերի կշիռը համապատասխանում է ՄԺԾԾ-ին
● Անապահովների կողմից առողջապահական ծառայությունների օգտագործման աճ




●
 Առաջնային բուժ. օղակում ոչ տարափոխիկ հիվանդությունների ծառայությունների ծավալի աճ

II. Հետճգնաժամային փուլում կայուն աճի ապահովման նպատակով մրցունակության բարձրացում` մասնավոր հատվածի համար առավել նպաստավոր միջավայր ապահովելով և կառավարումն ամրապնդելով

Ա. Տնտեսական մրցակցության ուժեղացում` առավել ամրապնդված ֆինանսական հատվածի, գործարարության բարելավված միջավայրի, մրցակցության պաշտպանության առավել ուժեղ հաստատության, կորպորատիվ կառավարման բարելավման և պետական-մասնավոր համա-գործակցության խթանման միջոցով

● Իրականացնել բանկային համակարգի խոցելիությունների համապարփակ ախտորոշում և նախապատրաստել համապատասխան առաջարկություններ

● Ընդունել որոշում, որով բիզնեսի գրանցման համար կսահմանվի «Մեկ պատուհանի սկզբունքը», կհատկացվի բավարար բյուջե և կպահանջվի ՀՀ Ազգային ժողով ներկայացնել այլ օրենքներում անհրա-ժեշտ փոփոխություններ

● Ձեռնարկությունների ստուգումների վերափոխման ուղղությամբ բավարար առաջընթացի ապահովում`
1. Մշակել բանկի համար ընդունելի մեթոդաբանություն` փորձնական մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համար (առնվազն` հակահրդեհային տեսչությունում)

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնու-թյամբ)




1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն










1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն










●
 Երևանում լիարժեք գործարկել մեկ պատուհանի սկզբունքը և մյուս մարզերում բարելավել ձեռնարկությունների գրանցման համար կապերը





●
 ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Ստուգումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ (որով կներկայացվեն ռիսկի վրա հիմնված մոտեցումներ, կկրճատվեն ազատ հայեցողության իրավունքներ և կավելացվի թափանցելիություն)










1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն










1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

● Ֆինանսական հատ-վածի ճկունության ամրապնդում (բան-կային, ապահովա-գրական ոլորտ, կապիտալի շուկաներ և միկրոֆինան-սավորում)

● Մեկ պատուհան կիրառող ձեռնար-կությունների թվի աճ
● Բիզնեսի գրանցման ժամանակի կրճատում (մինչև 3 օր) և ծախսի կրճատում (մեկ շնչի հաշվով եկամտի 2 տոկոսը) (2008թ. ելակետի համեմատ)



●
 Ձեռնարկությունների կողմից տեսչական ստուգումների վրա կատարված ծախսերի և ծախսված ժամանակի կրճատում (գնահատված ըստ հարցումների)

 

2. ՀՀ կառավարություն ներկայացնել «Ստուգումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով կներդրվի ռիսկի վրա հիմնված մոտեցում, կամրապնդվեն ձեռնարկատերերի իրավունքներն ու կնվազեցվեն տեսուչների հայեցողական իրավասությունները

● Ամրապնդել ՏՄՊՊՀ-ի ինքնուրույնությունն ու կիրարկման կարողությունները և մրցակցությանն առնչվող օրենս-դրության փոփոխու-թյունները ներկայացնել ՀՀ կառավարություն՝ լավագույն միջազգային փորձի հետ ներդաշնա-կեցնելու նպատակով


















1-ը հուլիսի

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնու-թյամբ)

● Ռիսկի վրա հիմնված ստուգումների նոր գործընթացներ` երեք փորձնական մարմիններում






















●
 Ներկայացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ` փոխկապակցված անձանց հետ գործարքներում բացահայտումն ու տնօրենների պատաս-խանատվությունը մեծացնելու նպատակով





























1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն




























●
 Բացահայտման մակարդակի և ներդրողների պաշտպանության բարելավում` գնա-հատված ըստ «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի

     

● ՀՀ Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական փաթեթ` պետական-մասնավոր համագործակցության կարգավորման շրջանակի համար

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Բ. ՏՀՏ-ում կենսական նշանակության ենթակառուցվածքի կարիքներին արձագանքում և կանոնակարգման միջավայրի բարելավում

● Ընդունել հեռահա-ղորդակցության փոխկապակցման նոր կանոնակարգեր











●
 Իրականացնել տիրույթի կառավարման և մոնիթորինգի բարելավման վերաբերյալ արտաքին գնահատում և պաշտոնապես այն քննարկել տիրույթի բոլոր շահագրգիռ կողմերի հետ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարա-րություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)




1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարա-րություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

● Ընդունել ողջամիտ կանոններով և սակագներով նոր կանոնակարգ` հեռահաղորդակցության մյուս օպերատորներին թույլ տալով օգտագոր-ծել գործող օպերատորի տվյալների հետադարձ փոխանցման ցանցը





●
 Վերանայել հաճախա-կանությունների բաշխման ազգային աղյուսակը` Հեռահա-ղորդակցության միջազգային միության ամենավերջին առաջարկությունները ներառելու, ԵՄ գործող լավագույն փորձին համապատասխանեց-նելու և նոր տեխնոլո-գիաների կոմերցիոն օգտագործման համար լրացուցիչ տիրույթի բաշխումը հեշտացնելու նպատակով

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարու-թյուն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)




1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

● Սակագնային զամբյուղի ծախսերի կրճատում 50 տո-կոսով (լայնաշերտ ինտերնետի հասանելիության ամսական արժեք 1 Մբ/վ)







●
 Լայնաշերտ ինտերնետի թափանցման 100 տոկոսի աճ՝ 2008թ. ելակետի համեմատ

Գ. Մրցունակու-թյան բարելավում` էներգիայի և բնական պաշարների կայուն օգտագործման միջոցով

● ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Ընդերքի մասին» նոր օրենսգիրք՝ լավագույն միջազգային փորձին համապատասխանող ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական և լիցենզավորման ռեժիմով




●
 Ընդունել էներգախնայողության հստակ ժամկետներով գործողությունների ծրագիր` արդյունա-վետության թիրախներով և նշանակել պատաս-խանատու մարմին` համապատասխան ռեսուրսներով

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն









1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

● Ընդունել «Ընդերքի մասին» օրենսգրքի կանոնակարգեր` մասնավոր հատվածի մասնակցության նպատակով արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականու-թյուն ապահովելու համար` համաձայն ՀՃԹՆ-ի սկզբունքների



●
 Իրականացնել էներգախնայողության միջոցառումների ծրագրում բացահայտված առաջնահերթ միջոցառումներ 
● ՀՀ Ազգային ժողով ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին նոր օրենք` հիմնված լավագույն միջազգային փորձի վրա

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն









1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն


1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ բնապահպա-նության նախարարություն

● Լիցենզավորման բարելավված ռեժիմը գործում է, և շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդե-ցության դրույթները կիրարկվում են հանքարդյունահան-ման բոլոր նախա-գծերի համար և իրականացվում են թափանցիկ ձևով` պատշաճ հանրային մասնակցությամբ

● Էներգախնայողու-թյան գործողու- թյունների ծրագրի թիրախների 
ուղղությամբ 
առաջընթաց

Դ. Կառավարման միջազգային չափանիշների ընդունման գործընթացի մեկնարկում` պետական հատվածի արդյունավե-տությունն ու օպերատիվու-թյունը հարկային, մաքսային, պետական ծախսերի կառավարման ոլորտում բարելավելու նպատակով

● Բիզնես գործընթացների վերակազմակերպման ուղղությամբ բավարար առաջընթաց (BPR)`
- Արտաքին ընկերության հետ պայմանագրի կնքում` բիզնես գործընթացների վերակազմակերպման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու և բանկին միջանկյալ հաշվետվության(ների) ներկայացման համար (այնուհետ` ՊԵԿ-ում պաշտոնական քննարկումների միջոցով),
- Բանկի համար ընդունելի` համապատասխան օրենսդրական փոփոխությունների հաստատում կառավարության կողմից` հարկային հաշվառման ընթացակարգերի պարզեցման նպատակով,
- Ռիսկի վրա հիմնված ստուգումների ընտրության վերաբերյալ հայեցակարգի մշակում և բանկին ներկայացում,

1-ը հուլիսի

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

● Բիզնես գործընթացների վերակազմակերպման ուղղությամբ հետագա առաջընթաց`
- ՀՀ կառավարության կողմից բանկի համար ընդունելի բիզնես գործընթացների վերակազմակերպման և դրա իրականացման համար հստակ ժամկետներով միջոցառումների համապատասխան ծրագրի հաստատում,
- Բիզնես գործընթացների վերակազմակերպման համար ծրագրային ապահովման և տեխնիկայի պահանջների բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակում,
- Ռիսկի վրա հիմնված ստուգումների համար պատրաստ լիարժեք գործող համակարգ,
- Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման լիարժեք համակարգի ներդրում

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

● Հարկային վարչարարության որակի բարելավում` գնահատված ըստ «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի հետազոտության
● Հարկային վարչարարության ծախսերի կրճատում` գնահատված ըստ ՊԵԿ-ի վարչական ու շահագործման ծախսերի և հարկերի ընդհանուր հավաքագրման հարաբերակցության
● Հարկային պարտավորություն-ների կատարման տարեկան ծախսերի կրճատում` գնահատված ըստ հարկային պահանջների կատարման ծախսերի հետազոտության

 

- Օրենսդրության մեջ կամ ընթացակարգերում համապատասխան փոփոխությունների նախագծի կազմում, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ԱԱՀ-ի վերադարձի բարձր ռիսկային պահանջները

● ՀՀ կառավարություն ներկայացնել բանկի համար ընդունելի` անհրաժեշտ օրենսդրական փաթեթ` լիարժեք գործող կանաչ ուղու վերաբերյալ













1-ը հուլիսի

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե












●
 Ներդնել լիարժեք գործող կանաչ ուղին` որպես մաքսազերծման հիմնական մոտեցում և ամրապնդել մաքսային կանխարգելիչ և կիրարկման կարողությունները













1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմիտե












●
 2009-2011թթ. ընթացքում կանաչ ուղով բացթողումների շարունակական աճ (տոկոսն ընդհանուրի նկատմամբ)

● Արտահանման/
ներմուծման ժամանակի և ծախսերի կրճատում՝ գնահատված ըստ Լոգիստիկ արդյունավետության ինդեքսի

 

● ՀՀ կառավարություն ներկայացնել ՊՖԿ բարեփոխումների պատշաճ ռազմավարություն (ներառյալ CPAR-ի` Երկրի գնումների համակարգի գնահատման հաշվետվության առաջարկությունները)

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

● Խորացնել ծրագրային բյուջետավորման պրակտիկան` ծրագրերի ծախսերի գնահատումը բարելավելով և ծրագրի մոնիթորինգի համար համապատասխան ոչ ֆինանսական ցուցա-նիշներ ներառելով

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

● ՊՖԿ բարեփոխում-ների ռազմավարու-թյունում արտացոլված PEFA-ի ընտրված ցուցանիշների թիրախների բարելավում

 

● Հրապարակել պետական ներդրումների գնահատման համակարգի (ՊՆԳՀ) ամրապնդման վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

● Պետական ներդրումների գնահատման համակարգի համար մշակել համապատասխան կանոնակարգեր
(ՀՀ էկոնոմիկայի և
ՀՀ ֆինանսների նախարարությունների կողմից)

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

● ՊՆԳՀ-ի միջոցով հաստատված նոր ներդրումների տոկոսի աճ

Ե. Հանրային ծառայությունում շահերի բախման կանխում և վարձատրության քաղաքականու-թյան բարելավում

● Մշակել անհրաժեշտ կանոնակարգերը` «Հանրային ծառայու-թյան մասին» նոր օրենքում շահերի բախման դրույթների իրականացման համար, այդ թվում` կապված շահերի հայտարարագրման հետ

● Ընդունել աշխատավարձի ներդաշնակեցման վերաբերյալ ծրագիր` նախարարությունների մասնագիտական աշխատակազմի և ԾԻԳ-ի շրջանակներում

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ






1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

● «Հանրային ծառայության մասին» օրենքի շահերի բախման դրույթների իրականացման ուղղությամբ հաստատված առաջընթաց



●
 Իրականացնել աշխատավարձի ներդաշնակեցման վերաբերյալ ծրագիր` նախարարությունների մասնագիտական աշխատակազմի և ԾԻԳ-ի շրջանակներում

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կառավա-րության աշխատակազմ






1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

● Շահերի բախման կարգավորումն ու հանրային ծառայությունում էթիկայի կանոններն աստիճանաբար ավելի լայնորեն են իրականացվում նշանակված մարմինների կողմից` գնահատված ըստ այն կայքէջերի այցելուների թվի, որտեղ դրանք հրապարակվում են

 

● Ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր` քաղաքացիական ծառայությունում կատարողականի վրա հիմնված վարձատրության վերաբերյալ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

● Ներդնել քաղաքացիական ծառայությունում կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.08.2010, N 978-Ն 13.05.2010, N 697-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան