ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 49-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2010-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2010 թվականի N 194-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 49-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կապի միջոցների տեսակների, քանակի և կապի ծառայությունների տարեկան նորմաների մասին» N 49-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
|
2010 թ. մարտի 10 Երևան
|
|
| |
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
մարտի 4-ի N 194-Ա որոշման |
| |
«Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունվարի 25-ի N 49-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ՔԱՆԱԿԸ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ
|
Կապի միջոցի տեսակը |
Քանակը |
Ծառայության տեսակը |
Տարեկան նորման` ամբողջ քանակի համար |
|
Քաղաքային հեռախոս |
55 |
բաժանորդային վարձ խոսակցություններ` տեղական դեպի բջջային ցանց միջքաղաքային միջազգային (այդ թվում` ֆաքս) |
ըստ սակագների
410000 րոպե 140000 րոպե 3000 րոպե
82600 րոպե |
|
Բջջային հեռախոս |
9 |
աբոնենտային վարձ խոսակցություններ |
ըստ սակագնի 40000 րոպե |
|
Ուղիղ գիծ |
4 |
ուղիղ գիծ |
համաձայն պայմանագրի |
|
Հատուկ կապ (SUPER, ՎՉ 2 գիծ) |
3 |
հատուկ կապ |
համաձայն պայմանագրի |
|
Ինտերնետ |
համաձայն պայմանագրի |
ինտերնետ կապ |
համաձայն պայմանագրի |
|
Հեռուստատեսային ալեհավաք |
7 |
հեռուստատեսության ծառայություններ |
համաձայն պայմանագրի |
|
Քաղաքային ռադիոցանց |
համաձայն պայմանագրի |
ռադիոծառայություններ |
համաձայն պայմանագրի | |
»: |
|
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |