Գլխավոր տեղեկություն
Համար
N 192
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/4, ապրիլ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 1995 թ. N 192

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 365 ՈՐՈՇՄԱՆ ԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N-100 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը և, ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը մի շարք օբյեկտների հանձնման մասին» N 365 որոշման 1-ին կետի «բ», «գ», «ը», «ի» ենթակետերի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 24-ի N 100 կարգադրության 1-ին կետի «բ», «ե», «զ», «թ», «ժ» ենթակետերի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությունից հանձնել՝

ա) Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը՝ Սիսիան քաղաքի պատանի ստեղծագործողների տան (նախկին պիոներ պալատի) շենքը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորմանը՝ Վարդենիսի շրջանային միավորման վարչական շենքը՝ կից կառույցներով և հարակից տարածքով.

գ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության՝ նախարարությանը՝ Վարդենիսի շրջանի Սոդքի երկրաբանահետախուզական արշավախմբի վարչական հին և նոր շենքերը՝ կից կառույցներով ու հարակից տարածքներով, և Վանաձորի լուսատեխնիկական գործարանի «Աստղիկ» մանկական ճամբարի շենքը՝ կից կառույցներով ու հարակից տարածքով.

դ) Հայկոոպի վարչությանը՝ Սիսիանի «Որոտան» ռեստորանը՝ հաղորդակցուղիներով և հարակից տարածքով.

ե) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը՝ Գորիսի ավտոնորոգման գործարանի շենքը՝ կից կառույցներով և հարակից տարածքով.

զ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ Իջևանի շրջանի Բերքաբեր գյուղի ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկության բազան՝ կից կառույցներով և հարակից տարածքով.

է) Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը՝ Իջևանի շրջանի Կայանվանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի արտադրական մեկ մասնաշենքը՝ հարակից տարածքով.

ը) պատգամավորների Իջևանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեին՝ պատգամավորների Սարիգյուղի գյուղխորհրդի գործկոմի շենքը։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, լուսավորության նախարարությանը, արդյունաբերության նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, պարենի և մթերումների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորմանը, Հայկոոպի վարչությանը, պատգամավորների Իջևանի շրջխորհրդի գործկոմին՝ 25-օրյա ժամկետում ավարտել նշված օբյեկտների սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան