ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 1994 թվականի N 518
քաղ. Երևան
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 361 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը սահմանել 630 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:
2. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողների թվաքանակը և նրանց պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության 1994 թվականի պահպանման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել միջոցներ, 30,0 հազ. ԱՄՆ-ի դոլարի համարժեքով, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1994 թ. նոյեմբերի 3-ի N 518 որոշման |
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
|
Պաշտոնի անվանումը |
Հաստիքների թիվը |
Տոկոսները առևտրական ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ |
|
Ղեկավարություն |
||
| ՀՀ առևտրական ներկայացուցչի տեղակալ |
2 |
85 |
|
Առևտրատնտեսական բաժին |
||
| Բաժնի պետ |
1 |
75 |
| Գլխավոր մասնագետ |
3 |
70 |
| Առաջատար մասնագետ |
2 |
65 |
|
Տեղատվական-վերլուծական բաժին |
||
| Բաժնի պետ |
1 |
75 |
| Գլխավոր մասնագետ |
1 |
70 |
| Առաջատար մասնագետ |
1 |
65 |
|
Վարչատնտեսական բաժին |
||
| Բաժնի պետ |
1 |
70 |
| ՀՀ առևտրական ներկայացուցչի օգնական |
1 |
65 |
| Հաշվապահ |
1 |
40 |
| Քարտուղար-գործավար |
1 |
20 |
| Վարորդ |
1 |
20 |
| Հավաքարար |
1 |
10 |
|
Ընդամենը` |
17 |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.12.1997, N 622 | 03.11.1994, N 518 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|