ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 518
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.1994-30.12.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/10-11 հոկտեմբեր, նոյեմբեր 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 1994 թվականի N 518

քաղ. Երևան

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին» հրամանագրի կատարման միջոցառումների մասին» N 361 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը սահմանել 630 ԱՄՆ-ի դոլարի համարժեքով:

2. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողների թվաքանակը և նրանց պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության 1994 թվականի պահպանման համար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել միջոցներ, 30,0 հազ. ԱՄՆ-ի դոլարի համարժեքով, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

նոյեմբերի 3-ի N 518 որոշման

 

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

 

Պաշտոնի անվանումը

Հաստիքների թիվը

Տոկոսները առևտրական ներկայացուցչի

պաշտոնային դրույքաչափի նկատմամբ

Ղեկավարություն

   
ՀՀ առևտրական ներկայացուցչի տեղակալ

2

85

Առևտրատնտեսական բաժին

   
Բաժնի պետ

1

75

Գլխավոր մասնագետ

3

70

Առաջատար մասնագետ

2

65

Տեղատվական-վերլուծական բաժին

   
Բաժնի պետ

1

75

Գլխավոր մասնագետ

1

70

Առաջատար մասնագետ

1

65

Վարչատնտեսական բաժին

   
Բաժնի պետ

1

70

ՀՀ առևտրական ներկայացուցչի օգնական

1

65

Հաշվապահ

1

40

Քարտուղար-գործավար

1

20

Վարորդ

1

20

Հավաքարար

1

10

Ընդամենը`

17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ