ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 1994 թվականի N 160
քաղ. Երևան
2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ՛ 01» (ԱՐՄՖԻԼԷՔՍ՛ 01) ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության և Հայաստանի Ֆիլատելիստների միության առաջարկությունը` համաձայնեցված պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի հետ, և 2001 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքի մարզահամերգային համալիրում անցկացնել «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդես` նվիրված Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակին:
2. «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչներ հաստատել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը, Հայաստանի Ֆիլատելիստների միությունը և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմը:
3. Հաշվի առնելով «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ծավալը, Ֆիլատելիայի միջազգային Ֆեդերացիայի (ՖԻՊ) կանոնադրության պահանջները, հաստատել «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական կոմիտեի կազմը (կցվում է):
ՖԻՊ-ի վեհաժողովի կողմից «Հայաստան՛ 01» միջազգային Ֆիլատելիայի ցուցահանդեսի հովանավորությունը ստանձնելուց հետո նախապատրաստական կոմիտեն վերակազմավորել ցուցահանդեսի անցկացման կազմակերպչական կոմիտեի:
4. Ընդունել ի գիտություն, որ «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի ծավալը կազմելու է մոտ 4500 ցուցափեղկ, և ցուցահանդեսին մասնակցելու համար հրավիրվելու են ՖԻՊ-ի բոլոր անդամ երկրները, ազգային փոստային գերատեսչությունները, Ֆիլատելիստական հրատարակչությունները, թանգարանները, այլ կազմակերպություններ աշխարհի բոլոր երկրներից` մինչև 1050-1200 մարդ:
Երևան հրավիրվող պաշտոնատար անձանց, գործադիր մարմինների աշխատակիցների և հյուրերի թիվը նախատեսել մինչև 500 մարդ:
5. Սահմանել, որ «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական և անցկացման աշխատանքների ծախսերը պետք է կատարվեն հայ և արտասահմանյան հովանավորների, ցուցահանդեսի կազմակերպիչների և ֆինանսական այլ աղբյուրների (Ֆիլատելիստական նյութերի ու հուշամեդալների վաճառք, առևտրական գործառնություններ, ներդրումներ և այլն) հաշվին:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը «Հայաստան՛ 01» Ֆիլատելիայի միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական կոմիտեին`
ա) անհատույց տրամադրել ցուցահանդեսին նվիրված փոստային թողարկումների հինգ տոկոսը.
բ) փոխանցել ցուցահանդեսին նվիրված բլոկների և փոքր թերթիկների վաճառքի գների և լրացուցիչ անվանական գների տարբերության գումարը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ կառավարության 1994 թ. ապրիլի 8-ի N 160 որոշմամբ |
«ՀԱՅԱՍՏԱՆ 01»
ՖԻԼԱՏԵԼԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ
| Գ. Պողպատյան | - ՀՀ կապի նախարար (նախագահ) | |
| Ս. Առաքելյան | - Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ (նախագահի տեղակալ) | |
| Վ. Խաչատրյան | - պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ | |
| Հ. Գրիգորյան | - Հայաստանի ֆիլատելիստների միության վարչության պատասխանատու քարտուղար (պատասխանատու քարտուղար) | |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ | |
| Խ. Հակոբյան | - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Եգիպտոս) | |
| Մ. Մարգարյան | - «Հայաստանի ֆիլատելիա» ամսագրի խմբագիր | |
| Ն. Պոզապալյան | - Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի դիվանագետ | |
| Ա. Սիրանյան | - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Ֆրանսիա) | |
| Ա. Քեչեյան | - Հայաստանի ֆիլատելիստների միության պատվավոր անդամ (Արգենտինա) |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 29.05.1999, թիվ 359 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|