ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 635
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Չի գործում (20.12.1993-13.09.1998)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 1993 թվականի N 635

 

քաղ. Երևան

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1993 թ.
դեկտեմբերի 20-ի n 635 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և իրենց աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների (բացառությամբ մահճակալային տիպի հանրակացարանների) սեփականաշնորհման վերաբերյալ կոլեկտիվների միջնորդություններն ընդունվում են տվյալ գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ադմինիստրացիաների հետ համատեղ` կոլեկտիվի ընդհանուր ժողովում:

Միջնորդությունները կարող են հարուցվել այն աշխատողների նկատմամբ, որոնք առնվազն 3 տարի բնակվում են տվյալ պաշտոնեական (ծառայողական) կամ հանրակացարանային բնակելի տարածությունում:

2. Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդությունները ներկայացվում են պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմ:

Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և իրենց աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդությունները պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմ է ներկայացվում վերադաս կառավարման մարմնի համաձայնությամբ:

3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմները պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդությունները` իրենց եզրակացությունների հետ միասին, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, միջնորդությունների ստացման պահից 20-օրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով աշխատողներին հատկացնելու մասին համաձայնության դեպքում պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներն իրականացնում են դրանց սեփականաշնորհումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.07.2001, N 588 20.12.1993, N 635
13.08.1998, N 505 20.12.1993, N 635
29.12.1997, N 619 ---------
01.05.1997, N 113 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան