ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 150
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Չի գործում (06.04.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/3-4, մարտ, ապրիլ 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.1993

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 1993 թվականի N 150

 

քաղ. Երևան 

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Բավարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խնդրանքը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և թույլատրել նրան 1993 թվականի բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1993 թվականի հունվարի մեկից տեղամասային բժիշկների ծանրաբեռնվածության համար մշտական աշխատանքի վայրում պաշտոնեական դրույքների նկատմամբ սահմանել հավելավճարներ` մինչև 3 տարվա ստաժի դեպքում` 20 տոկոսի չափով, 3-5 տարվա ստաժի դեպքում` 40 տոկոսի, 5 և ավելի տարիների դեպքում` 60 տոկոսի չափով:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.1994, N 292 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան