ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՈՒԾԱՐՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 299
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Չի գործում (18.05.1992-11.01.2000)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/5, մայիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 1992 թվականի N 299

քաղ. Երևան

 

ԼՈՒԾԱՐՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԿՈՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել գյուղատնտեսության նախարարության միջնորդությունը և լուծարված խորհտնտեսությունների հաշվեկշիռներում եղած չսեփականաշնորհված մարդատար ավտոմեքենաները հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնել (մեկ մարդատար ավտոմեքենա և մեկ ավտոբուս), իսկ կոլտնտեսություններին` սահմանված կարգով վաճառել (մնացորդային արժեքներով) համապատասխան գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` դրանց պահպանման համար առանց լրացուցիչ միջոցներ հատկացնելու:

2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ