ՀՀ ԱԺ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԺ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2009-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.11/14(680) Հոդ.226
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը
|
|
1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 18.12.2008 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
|
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 25.12.2008 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
|
|
3. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 14.11.2008 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
|
4. Ֆինանսական համահարթեցման մասին |
Կառավարություն 16.10.2008 |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
|
|
5. ա) «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին գ) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
Կառավարություն 20.01.2009 |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով |
|
6. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
|
Կառավարություն 15.01.2009 |
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
|
|
7. «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Ս. Ավետիսյան Գ. Սահակյան Հ. Բիշարյան Վ. Հովհաննիսյան Ա. Պետրոսյան 19.02.2009
|
Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
8. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Դ. Հարությունյան Ա. Ադոնց Ա. Աղաջանյան Ա. Ռուստամյան 18.02.2009
|
Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
9. ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին գ) «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Գ. Մինասյան Վ. Բոստանջյան Ս. Ասլանյան Դ. Հարությունյան Ա. Հովհաննիսյան Բ. Սարգսյան Ա. Պետրոսյան Վ. Դալլաքյան 19.02.2009
|
Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
10. ա) «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին բ) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին գ) «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
|
Կառավարություն 25.12.2008 |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
|
11. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 08.01.2009 |
Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով
|
|
12. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 25.12.2008 |
Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողով
|
|
13. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 08.01.2008 |
Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողով
|
|
14. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգա- մավորներ Գ. Սահակյան Ա. Աշոտյան 03.02.2009
|
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը
|
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը
|
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը
|
|
1. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կառավարություն 17.02.2009 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
|
2. ա) «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին բ) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
|
Կառավարություն 17.02.2009 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
3. ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
|
Կառավարություն 17.02.2009 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
|
|
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
|
23 փետրվարի 2009 թվականի, քաղ. Երևան Ն-123-4
|