ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (20.02.2007-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2006
Ստորագրման ամսաթիվ
27.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության եվ Բուլղարիայի Հանրապետության տարածաշրջանային զարգացման եվ բարեկարգման նախարարության միջեվ ճարտարապետության, տարածքների կառուցապատման եվ շինարարության բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և Բուլղարիայի Հանրապետության տարածաշրջանային զարգացման և բարեկարգման նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ավանդական ջերմ, բարեկամական փոխհարաբերություններից,

ղեկավարվելով ճարտարապետության, տարածքների կառուցապատման և շինարարության բնագավառում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու ցանկությամբ,

ելնելով բարենպաստ և փոխշահավետ զարգացման և հավասարության շահագրգռվածությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը, համաձայն իրենց պետությունների գործող օրենսդրությունների, իրականացնում են փոխշահավետ և իրավահավասար համագործակցություն ճարտարապետության, տարածքների կառուցապատման, տեխնիկական ենթակառուցվածքների և տարածաչափական պլանավորման բնագավառում հետևյալ հիմնական ուղղություններով՝

● տեղեկատվության` երկկողմ կանոնավոր փոխանակման ապահովում և օրենսդրական ու իրավական հարցերի վերաբերյալ համատեղ հետազոտությունների կատարում,

● միջազգային չափանիշներին համապատասխանող գիտատեխնիկական նորմատիվների և քաղաքաշինական ծրագրերի ու փաստաթղթերի համատեղ մշակում,

● կայուն տարածաչափական պլանավորման սկզբունքների ներդրմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացում,

● փորձի և տեղեկատվության փոխանակում բնակավայրերի միջավայրի ճարտարապետական-տարածաչափական որակի մակարդակի բարձրացման, պատմական կենտրոնների ճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման, տեխնիկական ենթակառուցվածքի կատարելագործման, քաղաքաշինական գործունեության կառավարման սկզբունքների մշակման, ինչպես նաև տարածքների տարածական և բնապահպանական կայունության բարձրացմանը նպաստող այլ միջոցառումների իրականացման բնագավառում,

● համագործակցություն սողանքներ ունեցող շրջանների գրանցման ու մոնիտորինգի իրականացման գործունեություն իրականացնելիս և սողանքային, էռոզիոն ու ապահարային գործընթացների սահմանափակման միջոցառումների իրականացում,

● համագործակցություն և տեղեկատվության փոխանակում լանդշաֆտի կառուցապատման բնագավառում:

 

Հոդված 2

 

Կողմերը համագործակցություն են իրականացնում շինարարության բնագավառում` հետևյալ հիմնական ուղղություններով.

● համագործակցության շրջանակները որոշելու նպատակով երկկողմ ուսումնասիրությունների իրականացում շինարարության, կառուցվածքների և շինանյութերի արտադրության բնագավառում,

● տեղեկատվության փոխանակում ծրագրերի և տենդերների առանձնահատկությունների վերաբերյալ,

● Կողմերի տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունների օգտագործում փոխշահավետ համագործակցության խթանման համար,

● շինարարական կազմակերպությունների մասնաճյուղերի և համատեղ ձեռնարկությունների ստեղծում Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության և երրորդ երկրների տարածքներում` շինարարությանը մասնակցելու նպատակով,

● աջակցություն շինարարության և շինարարական արդյունաբերության բնագավառում ոչ կառավարական կազմակերպությունների և ճյուղային միությունների միջև կապերի հաստատմանը,

● համագործակցություն և փորձի փոխանակում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող շենքերի և շինությունների ուժեղացման և վերականգնման, սեյսմակայունության ապահովման բնագավառում,

● համագործակցություն շահագործվող շենքերի էներգատարողության նվազեցման և արդիականացման բնագավառում,

● համագործակցություն սեյսմակայունության բնագավառում կառուցվածքների և շենքերի ժամանակակից տեխնիկական լուծումների մշակման և կիրառման հարցերում:

 

Հոդված 3

 

Համատեղ հետազոտությունների իրականացում և փորձի փոխանակում բնակարանային քաղաքականության իրականացման ընթացքում` հետևյալ հարցերում.

● բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման մարմինների գործունեության կատարելագործում,

● բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի իրականացում,

● շենքերի տեխնիկական ստուգման և անձնագրավորման բնագավառում փորձի փոխանակում,

● սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում,

● բնակարանային քաղաքականության ոլորտում օրենսդրության կատարելագործում:

 

Հոդված 4

 

Կողմերը համագործակցում են համատեղ ցուցահանդեսների և բիզնես-ֆորումների, գիտական հետազոտությունների և հրատարակությունների կազմակերպման գործում՝ պատմական և ճարտարապետական ժառանգության, ժամանակակից ճարտարապետության, տարածքների կառուցապատման ու տեխնիկական ենթակառուցվածքի օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի և Բուլղարիայի շինարարական շուկաների ներկայացման նպատակով:

 

Հոդված 5

 

Կողմերը կստեղծեն աշխատանքային խումբ, որի նպատակը կլինի սույն Համաձայնագրին համապատասխան համագործակցության թեմատիկայի և համատեղ մշակված ծրագրի հետ կապված ուսումնասիրությունը, աշխատանքների համակարգումը և իրականացումը` դրա համար ներգրավելով իրավասու պետական մարմինները, ինստիտուտները և կազմակերպությունները:

 

Հոդված 6

 

Կողմերի կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև աշխատանքների և այլ ծառայությունների ֆինանսավորումը կկատարվի պայմանագրային հիմունքով:

 

Հոդված 7

 

Որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում բոլոր հարցերը կլուծվեն փոխշահավետության սկզբունքով, բարեկամական բանակցությունների միջոցով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան և գործում է երեք տարի ժամկետով:

Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա երեք տարով, եթե Կողմերից մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չի տեղեկացնում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում, 2006 թ. սեպտեմբերի 27-ին, երկու բնօրինակով, որոնցից յուրաքանչյուրը՝ հայերեն, բուլղարերեն և ռուսերեն. ընդ որում` երկու բնօրինակներն էլ հավասարազոր են: Տարաձայնություններ առաջանալու դեպքում սույն Համաձայնագիրը մեկնաբանելու համար կօգտագործվի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թ. փետրվարի 20-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան