ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2000 Թ. ՀՈՒԼԻՍԻ 19-Ի` ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2006
Ստորագրման ամսաթիվ
23.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2007

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2000 թ. հուլիսի 19-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեվ իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության եվ սոցիալական պաշտպանության մասին Համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր

ձգտելով Կողմերի միջև զարգացնել բազմակողմ համագործակցությունը իրենց պետություններից դուրս աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում,

ելնելով 2000 թվականի հուլիսի 19-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին Համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի պատասխանատու մարմիններ են (այսուհետ՝ Լիազորված մարմիններ).

հայկական Կողմից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

բելառուսական Կողմից՝ Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:»:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի կողմից սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է Համաձայնագրի գործողության ժամանակահատվածով՝ հանդիսանալով դրա անբաժանելի մաս:

Կատարված է Երևան քաղաքում, 2006 թվականի հոկտեմբերի 23-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում, Կողմերը կղեկավարվեն Արձանագրության ռուսերեն տեքստով:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2007 թ. ապրիլի 11-ից: