ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2008 թվականի N 1187-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի ՆԿ-139-Ն կարգադրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հատկացնել 46253.2 հազ. դրամ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով նախատեսված 15000.0 հազ. դրամից 14375.0 հազ. դրամը նախատեսվում է 2008 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և անվտանգության հարցերով միջազգային համաժողովի անցկացման համար:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարի սահմաններում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և անվտանգության հարցերով միջազգային համաժողովի անցկացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ նախապես համաձայնեցված ծախսերի նախահաշիվներին համապատասխան:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
(հազ. դրամ)
| Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները | Տարի |
| ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 46253,2 |
| այդ թվում` | |
| ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ | 33141,2 |
| այդ թվում` | |
| ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ | 9043,7 |
| այդ թվում` | |
| Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ | 8076,7 |
| այդ թվում` | |
| - Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 8076,7 |
| - Սոցիալական ապահովության վճարներ | 967,0 |
| ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ | 24097,5 |
| այդ թվում` | |
| Գործուղումների և շրջագայությունների ծախսեր | 7455,0 |
| Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում | 15500,0 |
| այդ թվում` | |
| - Վարչական ծառայություններ | 500,0 |
| - Ներկայացուցչական ծախսեր | 15000,0 |
| Նյութեր | 1142,5 |
| այդ թվում` | |
| - Գրասենյակային նյութեր և հագուստ | 300,0 |
| - Տրանսպորտային նյութեր | 562,5 |
| - Հատուկ նպատակային այլ նյութեր | 280,0 |
| ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ | 13112,0 |
| այդ թվում` | |
| ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ | 13112,0 |
| այդ թվում` | |
| - Տրանսպորտային սարքավորումներ | 9000,0 |
| - Վարչական սարքավորումներ | 3835,0 |
| - Ոչ նյութական հիմնական միջոցներ | 277,0 |
|
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|