ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 182
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.03.1996-10.04.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 1994 թվականի N 182

քաղ. Երևան

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի «թ» ենթակետից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքը և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
ապրիլի 20-ի թիվ 182 որոշմամբ

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

 

Բնակելի և այլ շենքերի բացվածքներում

Առանձնացված շենքերում

Տարածքի1 քառ. մետրի նկատմամբ

կիրառվող ուղղիչ գործակիցների չափերը

նվազագույն

առավելագույն

1

2

3

4

5

1 քառ. մ

տարածքի արժեքը*

25 ԱՄՆ-ի

դոլար

փոխարժեք

50 ԱՄՆ-ի

դոլար

փոխարժեք

1,0

15,0

 

1. Առանձին դեպքերում աղետի գոտու և սահմանամերձ շրջաններում պետական հանձնաժողովի ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մինչև 0,5 ուղղիչ գործակից: 
      2. Կիսանկուղային տարածքների արժեքի որոշման համար կիրառվում է տարածքի արժեքի նկատմամբ 0.9, իսկ նկուղայինի համար` 0.7 ուղղիչ գործակից:

3. Հինգ մետրից ավելի բարձրություն ունեցող տարածքների արժեքն ավելացվում է 50 տոկոսով:

4. Եթե կառույցի տանիքը նախատեսված է սեզոնային օգտագործման համար, ապա այն գնահատվում է 1 քառ. մ տարածքի արժեքի 30 տոկոսի չափով:

____________________

* ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը հաշվարկվում է օբյեկտի գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կուրսով:

(չափերը փոփ. 26.03.96 N 90)