ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
| 1. ա) Առողջապահության մասին բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին գ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն 08.02.2005 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
| 2. «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 01.03.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 3. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Կ. Կարապետյան Ա. Սիմոնյան Վ. Բադալյան Վ. Բաղդասարյան Ա. Ղալումյան Ռ. Պետրոսյան Մ. Մինասյան Հ. Հակոբյան Լ. Խաչատրյան Մ. Նազարյան Ե. Կարապետյան Մ. Վարագյան 28.09.2004 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ |
| 4. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 02.03.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 5. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | Կառավարություն 17.03.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 6. Նախադպրոցական կրթության մասին | Կառավարություն 04.03.2005 ԱԺ պատգամավորներ Մ. Մխիթարյան Ս. Բալասանյան Հ. Բիշարյան Ա. Առաքելյան Լ. Մկրտչյան 01.12.2003 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
| 7. ա) Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյան 15.03.2005 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
| 8. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովության մասին | Կառավարություն, ԱԺ պատգամավորներ Ռ. Պետրոսյան Հ. Մարգարյան Վ. Դալլաքյան 23.03.2005 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ |
| 9. ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Վ. Բաղդասարյան 21.04.2004 18.02.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 10. «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Վ. Բաղդասարյան 29.04.2004 01.03.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 11. ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Կ. Կարապետյան 24.11.2004 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով |
| 12. «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Լ. Մկրտչյան Գ. Սահակյան Ա. Ռուստամյան Ս. Բալասանյան Հ. Կարապետյան 23.03.2005 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
| 1. ա) «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 25.03.2005 |
Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներ |
| 2. ա) Կրթության պետական տեսչության մասին բ) «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 16.03.2005 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
| գ) «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | ||
| 3. «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 17.03.2005 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
| 4. ա) «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 18.03.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ |
|
5. ա) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 22.03.2005 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ |
|
6. «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 05.04.2005 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|