ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) «Բանկի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին գ) «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին դ) «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կառավարություն 02.10.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 2. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 28.10.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 3. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Վ. Դալլաքյան Գ. Հարությունյան Է. Ծատուրյան Վ. Մկրտչյան 30.09.2003 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
| 4. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին | Կառավարություն 25.07.2003 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
| 5. «ՀՀ Նախագահի, ԱԺ պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, Սահմանադրական դատարանի անդամների, ԱԺ վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին | Կառավարություն 17.10.2003 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
| 6. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 17.10.2003 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներ |
| 7. Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին | Կառավարություն 14.10.2003 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին բ) «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 14.11.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 2. ա) Ավտոմոբիլային տրանսպորտի մասին բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին դ) «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ե) ՀՀ տրանսպորտային տեսչության մասին զ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 24.11.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 3. ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին | Կառավարություն 19.11.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 4. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 25.11.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|
|