ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1990 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» կոնվենցիան (կից հայտարարություններով):
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին» կոնվենցիայի 40-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը կատարում է հետևյալ հայտարարությունները.
1. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է հետևյալ հանցագործությունների կատեգորիաների վրա`
ա) սեփականության դեմ ուղղված հանցագործություններ.
բ) տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ.
գ) հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ.
դ) բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ.
ե) սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ.
զ) պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ:
Հայաստանի Հանրապետությունն իրավունք է վերապահում իրեն հետագայում ավելացնել կամ պակասեցնել հանցագործությունների կատեգորիաները:
2. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, 6-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում է սույն հայտարարությունների 1-ին բաժնում նշված բոլոր հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ:
3. Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, 14-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքների և իրավական համակարգի հիմնական հասկացությունների համաձայն:
4. Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կենտրոնական մարմիններն են`
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարման կապակցությամբ հարցումների ուղարկման և ստացման հարցերով.
բ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը՝ քրեական հետապնդում իրականացնելու փուլում գտնվող գործերով հարցումների ուղարկման և ստացման հարցերով:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|