ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
| 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին | Կառավարություն 19.08.2003 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
| 2. Սպառողական նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին | ԱԺ պատգամավորներ Լ. Մկրտչյան Ս. Բալասանյան Գ. Սահակյան 19.08.2003 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
| 3. Գրավատների և գրավատնային գործունեության մասին | Կառավարություն 14.08.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 4. ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին | Կառավարություն 25.08.2003 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
| 5. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյան 26.08.2003 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
| 6. Այլընտրանքային ծառայության մասին | ԱԺ պատգամավորներ Վ. Հովհաննիսյան Է. Ծատուրյան Մ. Շահգելդյան Մ. Մովսիսյան Ռ. Հովսեփյան Գ. Սահակյան Հ. Գրիգորյան 18.12.2001 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
| Հարցի անվանումը | Ներկայացնողը | Գլխադասային հանձնաժողովը |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|
|