ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային | ||
|
1. «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի | ||
|
2. Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգ |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, | ||
|
3. ա) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը | ||
|
1. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը | ||
|
1. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով | ||
|
2. «Քաղաքացիական ծառայության մասին» |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով | ||
|
3. «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, | ||
|
4. «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, | ||
|
5. «Դիվանագիտական ծառայության մասին» |
Կառավարություն |
Արտաքին հարաբերությունների, | ||
|
6. «Պետական գույքի մասնավորեցման |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, | ||
|
7. «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 50 և ավելի տոկոս բաժնետոմսերի տնօրինումն իրականացնող ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
|