ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73 հոդվածով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետևյալ ցանկը.
Արտաքին հարաբերությունների,
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի,
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի,
Պետական-իրավական հարցերի,
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի,
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի:
|
Հայաստանի Հանրապետության 27 հուլիսի 1995 թվականի, |
Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ |