ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի «ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. Նխ-652-I.
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/11 (1063) 15 հունիս, Հոդ.227
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Ընդունման ամսաթիվ
03.06.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.06.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկ ամիս ուշացումով է ներկայացրել պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի ցանկը և արտաբյուջետային ֆոնդերի իրավական կարգավորման վերաբերյալ առաջարկությունները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

Երկարաձգել մեկ ամսով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի վերահաստատման մասին» որոշման 2-րդ կետով նախատեսված պետական միջոցների մասնակցությամբ գործող բոլոր ֆոնդերի վերահաստատումը:

 

Հայաստանի Հանրապետության

Գերագույն խորհրդի նախագահ`

Բ. ԱՐԱՐՔՑՅԱՆ
   

3 հունիսի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ. Նխ-652-I.

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան