ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» TF053910 (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ԾՐԱԳԻՐ) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-201-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.01/65(364) Հոդ.1316
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՎԵՐԱՐՏԱԴՐՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ» TF053910 (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ԾՐԱԳԻՐ) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով` որոշում եմ.

1. Վավերացնել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2004 թվականի հոկտեմբերի 18-ին Երևանում ստորագրված «Վերարտադրվող էներգիայի աղբյուրների վերականգնման հիմնադրամի ծրագրի նախապատրաստման համար» TF 053910 (Շրջակա միջավայրի պաշտպանության գլոբալ ծրագիր) դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. նոյեմբերի 24
Երևան
ՆՀ-201-Ն