ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՍՊԱՆՈՐԴ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`
| Ավետ Ադոնցին | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Վահե Գաբրիելյանին |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
| Վահրամ Կաժոյանին | Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
| Արթուր Մանասերյանին | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
| Վահագն Մելիքյանին | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ղեկավար |
| Էդուարդ Փանոսյանին | Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար |
| Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
27 դեկտեմբերի 2003 թ. ՆՀ-201-Ա |