ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2005.12.26/7(15)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2005
Ստորագրման ամսաթիվ
07.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2005

Լ Ր Ա Ց ՈՒ Ց Ի Չ  Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության Կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր), լինելով 1999 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև Երևանում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» Փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ Փոխըմբռնման հուշագիր) Կողմեր,

 

պայմանավորվում են հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

9-րդ հոդվածի վերջում ավելացնել հետևյալ նախադասությունը՝ որպես վերջին պարբերություն.

«Գրասենյակի՝ տեղում հավաքագրված անձնակազմն ազատվում է հարկումից Գրասենյակի կողմից իրեն վճարվող աշխատավարձի և այլ համանման վարձատրության մասով»:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունը Փոխըմբռնման հուշագրի անբաժանելի մասն է:

 

Հոդված 3

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության Կառավարության՝ սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը ծանուցելու օրվանից:

 

Կատարված է Երևանում 2005 թվականի փետրվարի 7-ին, երկու բնօրինակով՝ անգլերեն և հայերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են: Արձանագրության դրույթների մեկնաբանության ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տարբերակը:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 06.10.2005թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան