ԿԱՐԳ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԴՑԴ» ՖԻՐՄԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 233
Տիպ
Կարգ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.1996
Ստորագրման ամսաթիվ
20.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.1996

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1996
թ. հունիսի 20-ի
թիվ 233 հրամանով

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1996
թ. հունիսի 27-ի
թիվ 148 հրամանով

      

 

Կ Ա Ր Գ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԴՑԴ» ՖԻՐՄԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Սույնով սահմանվում է ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 20-ի թիվ 155 որոշմանը համաձայն մշակված տրանսպորտային միջոցների նոր նմուշի պետական համարանիշների իրացումից ստացված գումարները հանրապետական բյուջեի եկամուտներին մուտքագրելու և այդ գումարներից համարանիշների պատրաստումը իրականացնող գերմանական «ԴՑԴ» ֆիրմային ՀՀ ներքին գործերի նախարարության հետ կնքված պայմանագրին համաձայն հասանելիք գումարներ վճարելու կարգը:

 

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՈՒՄ

 

2. Ավտոտրանսպորտային միջոցները գրանցելիս քաղաքացիները նոր նմուշի պետհամարանիշներ առաջին անգամ ստանալու համար Հայխնայբանկի լիազորված բաժանմունքներում վճարում են ՀՀ կառավարության կողմից սահմանված` 12,5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ՀՀ Հանրապետական բյուջեի թիվ 2141331 տարանցիկ հաշվին:

3. Կորցրած պետական համարանիշների փոխարեն նոր պետհամարանիշի տրման համար գանձվում է սույն կարգի 2-րդ կետում նշված գումարի կրկնակի չափով գումար:

4. Ավտոտրանսպորտային միջոցները գրանցելիս իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկները անկախ սեփականության ձևից և կազմակերպա-իրավական տեսակից նոր նմուշի պետական համարանիշներ ստանալու համար սույն կարգի 2. կետում նշված հաշվին են փոխանցում կամ մուծում նույն կետով սահմանված չափով գումար:

 

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «ԴՑԴ» ՖԻՐՄԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

5. ՀՀ ներքին գործերի նախարարությունը մինչև հաջորդ ամսվա 10-ը ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում տեղեկանք, որում նշվում են Պետավտոտեսչության գրանցման-քննման բաժանմունքների (խմբերի) կողմից նախորդ ամսվա ընթացքում իրացված պետհամարանիշների քանակները (նշելով կորցրած պետական համարանիշների փոխարեն տրված նոր պետհամարանիշների քանակը և դրանց դիմաց գանձված գումարի չափը):

6. ՀՀ ֆինանսների նախարարությունը համեմատելով ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված տեղեկությունները 2 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկին է ուղարկում հանձնարարագիր գերմանական

«ԴՑԴ» ֆիրմայի համապատասխան բանկային հաշվին գումարը փոխանցելու համար:


5 օգոստոսի 1996 թվականի,
քաղ. Երևան
թիվ 233

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
05.08.1996 թ.
պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960041

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան